Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Սահմանադրական հանրաքվեն կլինի աշնանը կամ գարնանը. Գալուստ Սահակյան

Արխիվ 12-16

Սահմանադրական հանրաքվեն կլինի  աշնանը կամ գարնանը. Գալուստ Սահակյան

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հարցում իր վերջնական խոսքը ժողովուրդը կասի հանրաքվեի միջոցով, լրագրողներին ասել է ԱԺ Նախագահ Գ. Սահակյանը:

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ քննարկումները շարունակվում են:

«Հանձնաժողովն աշխատում է, առաջարկներ կան, և շուտով նաև տեքստը պատրաստ կլինի և կդրվի շրջանառության մեջ»,-նշել է ԱԺ նախագահը:

լրագրողների հարցին՝ երբ պատրաստ կլինի, Գ. Սահակյանն ասաց, որ դա քննարկումների փուլից է կախված եւ հավելեց. 

«Կարծում եմ՝ սահմանադրական հանրաքվեն կլինի կամ աշնանը, կամ գարնանը»:

Դիտարկմանը, թե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեմ է արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին, Գ. Սահակյանն ասաց. «Մեր ժամանակաշրջանն այնպիսին է, ազատ խոսքն այնպիսի վիճակում է դրական իմաստով, որ ցանկացածն իր կարծիքն ասում է։ Վերջին հաշվով՝ նման տիպի կարծիքներն արտահայտում է ինքը ժողովուրդը, այսինքն, եթե խոսքը սահմանադրությանն է վերաբերում, դա կորոշի ժողովուրդը»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ