ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԺԱՄԿԵՏԱՆՑ ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ
Արխիվ 12-16ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԺԱՄԿԵՏԱՆՑ ԴԵՂԵՐԻ
ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ
Վերջին շրջանում լուրեր էին տարածվել այն մասին, որ հիվանդներին անվճար տրվող հոգեմետ դեղերը ժամկետանց են:
«Իրավունքի» հետ զրույցում, սակայն, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հերքեց այդ լուրերը`ասելով, որ չի կարող ժամկետանց դեղորայքը տրվել հիվանդներին այն էլ պոլիկլինիկաների միջոցով: «Եթե փաստեր ունեք, հրապարակեք, պարզաբանումներ կլինեն: ժամկետանց դեղերի վերաբերյալ խիստ հսկողություն կա»,- եզրափակեց Արմեն Մուրադյանը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ ՄԻՊ-ի 2014 թ-ի զեկույցում թեեւ չկան ժամկետանց դեղորայքի մասին փաստեր, բայց դեղերի ոչ պաշտաճ որակի մասին մտահոգություն կա:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
