Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ԵԹԵ ԱՆԳԱՄ ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԱՆՑԱԾ ԼԻՆԵՐ ՍԱՀՄԱՆԸ...»

Արխիվ 12-16

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ԵԹԵ ԱՆԳԱՄ ԱՆԴՐԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԱՆՑԱԾ ԼԻՆԵՐ ՍԱՀՄԱՆԸ...»

 

2014 թ-ի հոկտեմբերի երկուսին Հայաստան վերադարձավ մեկ տարի Ադրբեջանում գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանը, սակայն  ամիսներ անց` 2015 թ-ի փետրվարին ու մարտին երկու զինծառայող` Արսեն Բաղդասարյանն ու Անդրանիկ Գրիգորյանը հայտնվեցին Ադրբեջանում` գերու կարգավիճակում:

Անդրանիկ Գրիգորյանի ծնողները չեն հավատում,  որ իրենց որդին ինքնակամ կարող էր լքել զորամասը, քանի որ ընտանեկան խնդիրներ է ունեցել:  «Իրավունքն» այս առնչությամբ ՊՆ Սեյրան Օհանյանից  պարզեց` ինչ քայլեր են ձեռնարկում  պատկան մարմինները Անդրանիկ Գրիգորյանին հետ բերելու համար: «Ինչպես մնացածների դեպքում, միջազգային կառույցների համագործակցությամբ ճշտվում են հանգամանքները, թե ինչպես նա անցել մյուս կողմը: Եթե որեւէ խանգարող հանգամանք չի եղել, կփորձենք անել ամեն ինչ, որ նա (նկատի ունի Անդրանիկ Գրիգորյանին-խմբ.)  հետ վերադառնա»,- ասաց նախարարը:

Սեյրան Օհանյանի խոսքով, եթե անգամ Անդրանիկ Գրիգորյանը ինքնակամ անցած լիներ սահմանը, որի հիմքում հանցագործություն է, պետք է ջանալ հետ վերադարձնել  Անդրանիկ Գրիգորյանին: «Ամեն ինչ կախված է  հակառակ կողմի ղեկավարության պահվածքից (նկատի ունի Ադրբեջանին-խմբ.): Պետական կապի բացակայությունը մեծ արգելք է դնում այդ խնդիրների իրականացման համար»,- մանրամասնեց  պաշպանության նախարարը:

Անդրանիկ Գրիգորյանի սահմանն անցնելու գործով քննություն է կատարվում: Ի՞նչ են ցույց տվել քննության արդյունքները: «Ծառայողական քննությունը դեռ ընթացքի մեջ է: Բայց դժվարություններ կան, քանի որ ինքն այստեղ չէ»,- պատասխանեց գործադիր մարմնի ներկայացուցիչը:

Անդրադառնալով  Անդրանիկ Գրիգորյանի` զորամասում խնդիրներ ունենալու մասին լուրերին` նախարարն ասաց, որ  նախնական տվյալներով որեւէ խնդիր չի եղել:  «Քրեական գործը  դա կապացուցի, նախնական տվյալներով` դա անձնական խնդիրների արդյունք է»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ