Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ՍԵՔՍ ՍԻՄՎՈԼ ԼԻՆԵԼԸ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՐՑՐԵՔ»

Արխիվ 12-16

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻ ՍԵՔՍ ՍԻՄՎՈԼ

ԼԻՆԵԼԸ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՐՑՐԵՔ»

 

Ինչպես հայտնի է,  երեկվանից Հայաստանում է  հայազգի մեգաաստղ Քիմ Քարդաշյանը, ում այսօր ընդունել է ՀՀ վարչապետ  Հովիկ Աբրահամյանը: Քիմ Քարդաշյանի այցը քննարկում են ոչ միայն շարքային քաղաքացիները, այլեւ ԱԺ-ի որոշ պատգամավորները, այլեւ խորհրդարանի թիկնապահները: «Քիմ  Քարդաշյան»,- ասաց թիկնապահներից մեկը, երբ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը  դահլիճ էր բարձրանում:

Տիկին Փոստանջյանը ի պատասխան ժպտաց, իսկ թիկնապահներից մեկն էլ ուրախ-ուրախ հակադարձեց. «Հա ինչ, եկել է իր հայրենիքը տեսնելու»:

ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանից «Իրավունքը» պարզեց` Հայաստանի ու Հայոց ցեղասպանության վրա ինչպես կանդրադառնա Քարդաշյանի այցը: «Եթե լուրջ ու օբյեկտիվ խոսենք, այս այցը կարեւոր է: 77 մլն երկրպագու ունենալը դուք հասկանում եք` ինչ է նշանակում: Այդ 77 միլիոնի մեջ շատերը Հայաստանի, էլ ուր մնաց Հայոց ցեղասպանության մասին չգիտեն: Այնպես որ,այս այցը կարելի է օգտագործել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար»,- ասաց տիկին Աճեմյանը:

Ինչ վերաբերում է  որոշ դժգոհությունների Քիմ Քարդաշյանի այցի վերաբերյալ,  ՀՀԿ պատգամավորն այսպես պատասխանեց. «Գիտեք ամեն օր չէ, որ  Հայաստան նման մարդիկ են գալիս: Չեմ կարծում, որ նախանձում են: Այսինքն, եթե որեւէ մեկը ցանկանում է չափազանց հարուստ ու հայտնի դառնալ, հնարավոր է` նախանձի»:

Արդյոք Քիմ Քարդաշյանով ինչ-որ տեղ չի կարելի հպարտանալ որպես սեքս հայ սիմվոլի, Կարինե Աճեմյանը խորհուրդ տվեց  հարցը տղամարդկանց ուղղել:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ