«ԳԱԶԻ ԳՆԻՑ ՈՒ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ ՉԵՆՔ ԽՈՍԵԼ». ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻՆ
Արխիվ 12-16«ԳԱԶԻ ԳՆԻՑ ՈՒ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ ՉԵՆՔ ԽՈՍԵԼ». ԼԵՎՈՆ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻՆ
Այսօր Ազգային ժողովում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանդիպել է ամերիկահայ մեգաաստղ Քիմ Քարդաշյանին: Պատգամավորը թեպետ տպավորված էր Քիմի գեղեցկությամբ, բայց գտնում է, որ նա գեղեցիկ է, ինչպես բոլոր հայուհիները: Հարցին, թե ինչի՞ մասին է զրուցել Ք. Քարդաշյանի հետ, պարոն Մարտիրոսյանն ի պատասխան ասաց. «Բնականաբար, գազի գնից եւ Ծառուկյանից չենք խոսել, բայց խոսել ենք մեր երկրի պատմությունից ու խնդիրներից»:
Ի դեպ, Լ. Մարտիրոսյանը նաեւ ցավով հավելեց, որ Քարդաշյան քույրերը իրենց Հայաստանյան այցի ընթացքում չեն այցելի Ազգային ժողով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
