Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Ք. ՔԱՐԴԱՇՅԱՆ. «ԱՆԵՐԵՎԱԿԱՅԵԼԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ ՔՆԵԼՈՒ ՈՒ ՏԵՍՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ»

Արխիվ 12-16

Ք. ՔԱՐԴԱՇՅԱՆ. «ԱՆԵՐԵՎԱԿԱՅԵԼԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՄ ՔՆԵԼՈՒ ՈՒ ՏԵՍՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ»

 

Այսօր` ժամը 21:00-ին, «Մարիոթ» հյուրանոց ժամանաց ամերիկահայ մեգաաստղ ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ, որտեղ նրան արդեն իսկ սպասում էր հոծ բազմությունը: Նախ հյուրանոց մտավ Քիմի ամուսինը` փոքրիկի հետ, ապա մեքենայից իջան սեւահեր Քիմն ու շիկահեր քույրը` Քլոեն: Թեպետ ոչ մեկին այդպես էլ բախտ չվիճակվեց «սելֆի» անել համաշխարհային սեքս-սիմվոլի հետ, բայց միեւնույն է մարդիկ երջանիկ էին` չնայած, որ համացանցում շարունակում են անարգանքի սյունին գամել Քարդաշյաններին ու քննադատել նրանց այցը: Ինչեւէ, նշենք, որ երբ Հանրապետության Հրապարակում հավաքված բազմությունը փորձում էր լուսանկարել եւ տեսանկարահանել Քիմ Քարդաշյանին եւ նրա քրոջը, նույն գործին էր նաեւ ՔԼՈԵ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ, ով րոպեներ անց իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել էր այդ ջերմ հանդիպումից մի լուսանկար ու գրել. «Բարի գալուստ, Հայաստան, որտեղ ամեն ինչ շատ գեղեցիկ է:  Աչքերիս չեմ հավատում` տեսնելով այն հրեշտակներին, որոնք գտնվում են մեր հյուրանոցից դուրս՝ ծաղիկներով եւ ժպիտներով շրջապատված: Աներեւակայելի ցանկություն ունեմ քնելու ու տեսնելու Հայաստանն առավոտյան լույսի ներքո: Հուսով եմ, որ ես կկարողանում քնել: Ես այնքան ուրախ եմ, որ այստեղ եմ»:

Իսկ թե ինչպես Քարդաշյան քույրերին ընդունեցին Երեւանում առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.


 

Նյութը եւ տեսանյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ