Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Գյուղատնտեսության փոխնախարար. «ՄԵՐ ԱՄԲՈՂՋ ՊՏՂԱՏԵՍԱԿՆԵՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՐՏԱՀԱՆՎԵԼ ԵՏՄ ՇՈՒԿԱ»

Արխիվ 12-16

Գյուղատնտեսության փոխնախարար. «ՄԵՐ ԱՄԲՈՂՋ ՊՏՂԱՏԵՍԱԿՆԵՐԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՐՏԱՀԱՆՎԵԼ ԵՏՄ ՇՈՒԿԱ»

 

Այսօր «Իրավունք» թերթի «Ուղիղ կապ» խորագրի հյուրն էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ ԳԱՌՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ով մեկ ժամվա ընթացքում պատասխանեց ինչպես մեր ընթերցողների զանգերին, այնպես էլ ֆեյսբուքյան օգտատերերի հնչեցրած հարցերին: Նշենք, որ պարոն փոխնախարարին ուղղված տասնյակ հարցերը խիստ տարբեր էին` սկսած ոռոգման խնդրից մինչեւ տարվա բերքի ակնկալիքներ, այս շարքում հնչեց նաեւ ձկնաբուծությանը, մեղվաբուծությանը վերաբերող հարցեր: Իսկ «Իրավունքը» Գ. Պետրոսյանից պարզեց գյուղնախարարության առաջնային խնդիրները.

-Կարեւոր խնդիրներից մեկը արտահանումների կազմակերպումն է: Տարեսկզբին եւ անցյալ տարվա վերջին մի փոքր դանդաղեց այս գործընթացը եւ որոշ չափով արտահանումների ծավալը կրճատվել է: Իհարկե, այս անցումային ժամանակահատվածում մեր տնտեսվարողներն էլ թերեւս ունեին փորձի, ճանաչողության, տեղեկատվության, այդ նոր գործող օրենսդրությանը ծանոթանալու խնդիր եւ դրա համար մի փոքր դանդաղեցին տեմպերը, բայց կարծում եմ` առաջիկայում բավականին լավ հնարավորություններ կստեղծվեն արտահանումների համար: Առավել եւս, որ մեր նախնական տվյալները ցույց են տալիս, որ պտղի բավականին լավ բերք կունենանք այս տարի: Եթե հետագա այս ժանակահատվածում անակնկալներ չգրանցվեն, մեր ամբողջ պտղատեսակները (ծիրան, դեղձը, կեռասը, սալորը եւ այլն) հաջողությամբ կարող են արտահանվել Եվրասիական տնտեսական միության շուկա եւ մեր երկրի, մեր գյուղացու համար բավականին լուրջ եկամուտներ ապահովել: Այնպես որ, հիմնական մեր խնդիրն է այս շղթան ստեղծել եւ այդ արտահանումների գործընթացին համապատասխան աջակցություն ցուցաբերել: Շատ կարեւոր է, որպեսզի նաեւ վերամշակող այդ ոլորտը ուշադրության կենտրոնում լինի, որովհետեւ այնտեղ նույնպես  խնդիրներ կա արտահանումների ծավալների որոշակի կրճատման համար եւ դա ունի օբյեկտիվ հիմքեր`Ռուսաստանի Դաշնությունում ռուսական ռուբլու արժեզրկման պայմաններում բավականաչափ խնդիր է առաջանում նաեւ մեր արտահանողների, մեր տնտեսվարողների համար: Եվ կարեւոր է եղած հնարավորությունները ճիշտ եւ արդյունավետ օգտագործենք, որպեսզի մեր ունեցած հսկայական քանակությամբ ավելցուկը կարողանանք արտահանել, հակառակ դեպքում մենք ներքին շուկայում կարող է գերարտադրություն առաջանալ եւ խնդիրներ լինեն: Այնուամենայնիվ, ես լավատեսորեն եմ տրամադրված եւ կարծում եմ` այն քայլերը, այն միջոցառումները, որոնք գյուղատնտեսության նախարարությունն է իրականացնում, անպայման կտա դրական արդյունք, ու մենք կկարողանանք ժամանակին այդ մթերումների վերամշակման խնդիրները լուծել եւ ապահովել արտահանումը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ. Գ.- Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք տպագիր «Իրավունքի» չորեքշաբթի օրվա համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ