Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՍԱՄՎԵԼ ՍԵՎՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՏՊԱՎՈՐԵԼ

Արխիվ 12-16

ՍԱՄՎԵԼ ՍԵՎՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՏՊԱՎՈՐԵԼ

 



Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակը: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը պահպանել է դիրքերն ու մնացել է 10-րդ տեղում: Առաջատարը դարձյալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Իսկ ահա արագ շախմատի դասակարգման աղյուսակում Լեւոն Արոնյանը դեռ չի լքել լավագույն հնգյակը. հայ գրոսմայստերը չորրորդն է:
Մինչ ՖԻԴԵ-ի երբեմնի երկրորդ համար Լեւոն Արոնյանը "պայքարում է" վարկանիշային աղյուսակում վերջնականապես ուժեղագույնների շարքերը չլքելու համար, հայ մյուս շախմատիստները իրենց հաշվին կարեւոր հաղթանակներ են գրանցում: Այսպես` երեւանցի 22-ամյա միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանն առաջին մրցանակն է նվաճել Մոսկվայում ավարտված "Աէրոֆլոտ-օփենի" B մրցաշարում:

Վահե Բաղդասարյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ չորրորդ անգամ լրացրել գրոսմայստերի նորմա: Նույնպիսի արդյունք է ցույց տվել գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, որը լրացուցիչ ցուցանիշներով գրավել է 6-րդ տեղը: C մրցաշարում ՖԻԴԵ-ի վարպետ Բորիս Օֆիցերյանը եւ Արթուր Ղարագյոզյանը 6,5-ական միավորով բաժանել են 1-7-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Օֆիցերյանը երրորդն էր, Ղարագյոզյանը` չորրորդը: A մրցաշարում գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակեցին, համապատասխանաբար, 5 եւ 4,5 միավոր. 7 միավորով առաջին մրցանակը նվաճեց ռուսաստանցի գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչինը:

Իսկ հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը հաջողության հասավ Ստարա Լուբովնա քաղաքի "Անգելուս" թիմի կազմում, եւ հռչակվեց շախմատի Սլովակիայի չեմպիոն: Այդ նվաճումից հետո Մովսեսյանը Պարդուբիցեի "Ռապիդ" թիմի կազմում դարձել է նաեւ Չեխիայի փոխչեմպիոն:
Շարունակվում է նաեւ շախմատի ԱՄՆ-ի առաջնությունը, որտեղ հանդես են գալիս Վարուժան Հակոբյանը եւ Սամվել Սեւյանը: Նրանք վաստակել են 2.5-ական միավոր եւ Օնիշչուկի հետ բաժանում են 6-8-րդ տեղերը: Առաջատարը Հիկարու Նակամուրան էª 4 միավոր: Ի դեպ, Սամվել Սեւյանը շարունակում է զարմացնել իր հիանալի խաղով: Առաջնության երրորդ տուրում ամերիկահայ գրոսմայստերը տպավորիչ խաղում սեւ ֆիգուրներով հաղթանակ տարավ այնպիսի փորձառու մրցակցի նկատմամբ, ինչպիսին է ՖԻԴԵ-ի դասակարգման 8-րդ համար Ուեսլի Սոյին, որի վարկանիշային գործակիցը 2788 է, Սեւյանինըª 2531: Հիշեցնենք, որ Սամվել Սեյանն ընդամենը 14 տարեկան է եւ առաջին անգամ է մասնակցում երկրի ուժեղագույնների առաջնությանը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ