Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԿԱՐՈՏԱԽՏ(ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ` ԱԺ-ՈՒՄ ԳԱԶԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԱԶՈՒԹԻ ՏԽՐԱՀՌՉԱԿ ԳՈՐԾԻՆ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Արխիվ 12-16

ԿԱՐՈՏԱԽՏ
(ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ` ԱԺ-ՈՒՄ ԳԱԶԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԱԶՈՒԹԻ ՏԽՐԱՀՌՉԱԿ ԳՈՐԾԻՆ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Մազութի գործ... միայն հաճելի հուշեր…


ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ՄԱՍԻՆ
(ԿԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ ԵՐԳ ԳՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Ճուտո լավ կոմպոզիտոր:
% % %
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ ՆՈՐՈՎԻ

Ժիրայր Սէֆիլյանի գլուխը որ քոր ա գալիս, գնում ա ոստիկանության փետին ա քսում:


% % %
ПЕРЕБОРЩИТЬ ԱՐԵՑԻՆ

Ըստ Ցեղասպանության 100-ամյակի հանձնաժողովի` անմոռուկի չափն ու սահմանը կամաց-կամաց անցնում են:


ԱՉՔԸ ՏԵՍԱԾԻՑ Ա ՎԱԽԵՆՈՒՄ
("ԳԱԶԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ ՁԱՅՆԱԳՐՎԵԼ ԵՆ" ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


ԱՄՆ-ի դեսպանատնից հայտնում են, որ Վարդան Այվազյանը ոսկու հայտնի գործից հետո անգամ զուգարան գնալն էլ է ձայնագրում:


% % %
ԱՖՐԻԿԱՅԻ ՀԵՏ
ՍԵՎՈՎ ԵՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ
(ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԻ ԱՖՐԻԿԱ` ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Ըստ Կարեն Ճշմարիտյանի` Հայաստանն Աֆրիկա կարտահանի աշխատուժ եւ կներմուծի էբոլա եւ էմիգրանտներ:


% % %
ԴԻԱԿԱՊՏՈՒԹՅՈՒՆ

Ըստ Քննչական կոմիտեի` Արսեն Չիչյանի (Բոդոլի) հայցը դատարան` մանկապիղծ հանգուցյալ Սերոբ Տեր-Պողոսյանի դեմ ընդունելով որպես նախադեպ, Վազգեն Խաչիկյանն էլ հայց է ներկայացրել հազարավոր հանգուցյալ թոշակառուների դեմ, որոնց կողոպտելու պատճառով իրեն դատապարտել են:


% % %
ՌԵՎՈԼՅՈՒՑԻԱՅԻՑ ԷՎՈԼՅՈՒՑԻԱ

Եթե ԲՀԿ-ում հայտնի դեպքերից հետո կին եկավ կուսակցության գլուխ, ապա "Ժառանգությունում" առանց "իշխանափոխության" էլ դա ակնհայտ ա:


% % %
ՓԱԿ ՇՐՋԱՆ

Ըստ էքստրասենսների` որքան մոտենում են ԱԺ ընտրությունները, այնքան նշմարելի է դառնում ՕԵԿ-ի` իշխանության թրի տակով անցնելու հերթական ճանապարհային քարտեզը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ