Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԿՈՐԾԱՆՄԱՆ ԵԶՐԻՆ ԿԱՆԳՆԱԾ ԳԱՎԱՌԻ ԹԱՏՐՈՆՆ ԱՅԺՄ "ՓՐԿՎԵԼ Է"

Արխիվ 12-16

ԿՈՐԾԱՆՄԱՆ ԵԶՐԻՆ ԿԱՆԳՆԱԾ
ԳԱՎԱՌԻ ԹԱՏՐՈՆՆ ԱՅԺՄ "ՓՐԿՎԵԼ Է"


Դեռեւս 2011 թվականից Գավառի Լ. Քալանթարի անվան Պետական դրամատիկական թատրոնը չի գործում, կանգնած է վերանորոգման: Սակայն վերանորոգման աշխատանքներն սկսվել են 3 տարի անց` 2014 թվականի դեկտեմբերից: Ինչպես վերջերս "Արտավազդ" ամենամյա թատերական փառատոնին ընդառաջ` մարզային թատրոնների ստուգատեսի ժամանակ Գավառի թատրոնի դերասանուհիներից մեկի հուզված ելույթից պարզ դարձավ, թատրոնը եղել է կործանման եզրին, այժմ արդեն "փրկվել է". Ինչպես "Իրավունքին" հավաստիացրին թատրոնի ղեկավարները` 2016 թվականին թատրոնն արդեն այժմյան մշակույթի պալատի փոխարեն` կգործի նոր շենքում:

"ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԲԱՑԸ ԼՐԱՑՆՈՒՄ Է
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏՈՒՄ"

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ ԳԵՂԱՄ ՉԱՐՎԱԴԱՐՅԱՆԸ, ով նախկինում աշխատել է տվյալ թատրոնում, "Իրավունքին" փոխանցեց, որ թատրոնի շենքի հիմնանորոգումն սկսվել է 2011 թվականից, քանի որ քանդվել էր բեմական մասը, ինչից հետո թատրոնի շենքում ներկայացումներ չեն խաղացվել: Փոխարենը դերասանական կազմը մինչեւ այսօր բացը լրացնում է Մշակույթի պալատում. "Գավառի մշակույթի պալատում ներկայացումներ խաղալուց բացի` հիմանական շեշտը դրված է նաեւ մարզի  տարբեր համայնքների Մշակույթի տներում հյուրախաղերով հանդես գալու վրա",- տեղեկացրեց Գ. Չարվադարյանը:
Իսկ գրեթե 2 տարի թատրոնի շենքի հիմնանորոգման դադարեցման պատճառների մասին ասաց. "Կառավարությունը գումարը հատկացրել էր, ուղղակի այնտեղ կային նախագծանախահաշվային որոշակի խնդիրներ` կապված շենքի ակուստիկայի հետ, որը վերանորոգումը հետաձգելու պատճառ դարձավ: Բայց շինարարությունն արդեն վերսկսվեց անցյալ տարվա դեկտեմբերից":

"ԹԱՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ԿԱՊՎԱԾ Է
ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՀԵՏ"


Իսկ թատրոնի նորանշանակ տնօրեն ՀԱՅԿ ՂԱՓԱՆՑՅԱՆԸ նախ հերքեց դերասանուհու հուզված ելույթը, թե թատրոնը կործանման եզրին է եղել, ապա վստահեցրեց. "Կառուցվում է թատրոնի մի հոյակերտ շենք, որի հետ շատ ծրագրեր են կապված: Բավականին մեծ ծրագրեր ունենք` տեխնիկապես զարգացնել, շենքը համապատասխանեցնել ժամանակակից ներկայացումների որակին":
Նորանշանակ տնօրենը նաեւ ընդգծեց, որ թատրոնի հիմնական խնդիրը կապված է դերասանական կազմի հետ. "Կադրային փոփոխություններ են պետք թատրոնի դերասանական կազմում, ավելի որակով աշխատանքներ անելու համար: Իհարկե, չնեղացնելով երկար տարիների փորձ ունեցող դերասաններին` կարելի է ընդգրկել նոր կադրեր, քանի որ թատրոնում` հիմնականում Գավառից, շատ քիչ են թատերական կրթությամբ երիտասարդները: Լուծումը գուցե գտնենք` պայմանագրային կարգով Երեւանից դերասաններ հրավիրելով":
"Արտավազդ" մրցանակաբաշխությանն ընդառաջ` երեւանյան հյուրախաղից հետո ներկայացման մասին եղած դժգոհությունների ու դիտողությունների մասին տնօրենն այսպես խոսեց. "Հիմա, այս պայմաններում, շատ թերացումներ կան բեմադրություններում, պետք է ազնվորեն ասեմ` դա կապված է այժմյան շենքային պայմանների հետ: Մեր քաղաքապետի կողմից միայն մի տարածք է հատկացվել` մի սենյակ, որտեղ չկա բեմ, ու բեմադրվում է մի ներկայացում, դե պատկերացրեք այդ ներկայացման որակը":
Այնուամենայնիվ, տնօրենը վստահեցրեց, որ արդեն թատրոնի վերանորոգված շենքը` որը նախատեսված է ավարտին հասցնել 2016 թվականին, այնքան գեղեցիկ շենք է, որ լինելու է Գավառի դեմքը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ