"ԶՈՒՐ ՉԷ, ՈՐ ԱՅԼԱԶԳԻ ՏՂԱՄԱՐԴԻԿ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԿՆՈՋ ՀԵՏ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ"
Արխիվ 12-16ՏՂԱՄԱՐԴԻԿ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԿՆՈՋ ՀԵՏ ԱՄՈՒՍՆԱՆԱԼ"
Կանանց միամսյակն ավարտվեց, բայց դա չի խանգարում, որ հայ կինը մշտապես լինի տղամարդկանց ուշադրության կենտրոնում: Չնայած, նրանք հաճախ են ասում, որ գեղեցիկ կանայք խելացի չեն լինում, սակայն դերասանուհի ՆԱՐԻՆԵ ՍՈՒԼԹԱՆՅԱՆԸ կոտրում է բոլոր կարծրատիպերը: Աշխատանքում լինելով հաջողակ` Հայաստանի ամենականացի հաղորդավարուհին կարողացել է կազմել երջանիկ ընտանիք: Իսկ երեխայի ծնունդն էլ ավելի է երջանկացրել դերասանուհուն ու կտրուկ փոխել նրա կյանքը.
-Մայրությունն ինձ տվեց ուժ, նոր, դեռ չապրած զգացողություններ, կյանքում դժվարություններին դիմակայելու պոտենցիալ եւ, իհարկե, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ...
- Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն է հայ կինը, ի՞նչ կփոխեիք հայ կնոջ բնավորության մեջ եւ ի՞նչ խորհուրդ կտաք նրանց:
- Ինձ իրավունք չեմ վերապահում հայ կնոջ բնավորության մեջ որեւէ բան փոխելու կամ խորհուրդ տալու, բայց կարծում եմ, որ հայ կինը` համեմատած այլազգի կանանց, ամենաանձվերն է, չեմ վախենում այդ բառից` անձնուրացը: Հայ կինը մտածում է իր զավակների, հետո թոռների, ինչու չէ` նաեւ ծոռների մասին եւ կյանքի որոշակի մեծ ժամանակահատված կարծես մոռանում է իր անձի մասին: Իհարկե, միգուցե դա նախանձելի գիծ է այլ ազգերի տղամարդկանց համար, եւ զուր չէ, որ նույնիսկ այլազգի տղամարդիկ նախընտրում են հայ կնոջ հետ ամուսնանալ: Հայ կնոջ պարագայում ավանդույթներն ավելի ուժեղ են, քան անհատական հոգեբանությունը: Իհարկե, ժամանակի ընթացքում շատ բաներ ձեւափոխվել են, բայց մեր նախապապերի ընտանիքներում, երբ ծնվում էր տղա զավակ, նրան կնքում էին "հայոց թագավոր" պիտակով` համարելով, որ տղան է օջախի ծուխը վառ պահողն ու շարունակողը, իսկ երբ ծնվում էր աղջիկ երեխա, արդեն իսկ մեծացնում էին տղամարդուն ծառայելու հոգեբանությամբ: Պարզապես կցանկանայի հայ կնոջը տեսնել, համարձակվում եմ ասել, մի փոքր եսասեր` չվախենալով որոշ չափով շեշտել նաեւ իր անձը, ժամանակ հատկացնել նաեւ իրեն, եւ ընտանիքի հոգսերի մեջ տարալուծվելու փոխարեն` իր շուրջը կարողանա կառուցել իր պատկերացրած իրականությունը:
ՄԱՐԻՆԱ ՄԱՐՅԱՆՅԱՆ
Հ.Գ. Հաղորդավարուհու հետ զրույցն ամբողջությամբ կարդացե՛ք "Զարուհի" ամսագրում:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
