Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՌԵԿՏՈՐԻ ԵՂԲՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Արխիվ 12-16

ՌԵԿՏՈՐԻ ԵՂԲՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ
ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Անցած տարվա հուլիսի 24-ին Շիրակի մարզի Գետք գյուղի քանդված գոմերի մոտ Հարություն Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության Գյումրու բաժանմունքի այժմ արդեն նախկին պետ, 37-ամյա Արման Կատունյանի, ով սպանվածի հարեւանն է, գործի նախաքննությունը երեկ ավարտվել է: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի` սպանված եղբոր ներկայացուցիչը, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը: Թե ինչպես է գնահատում նախաքննության ընթացքը, փաստաբանն ասաց.
- Այս պահին նոր եմ փորձում ծանոթանալ ընդհանուր նյութերին, ամեն դեպքում, ծանոթանալուց հետո կներկայացնեմ միջնորդություն` թե՛ փորձագետի եզրակացության, թե՛ այլ հանգամանքների հետ:
Նշենք, որ օրեր առաջ սպանության մեջ կասկածվող Արման Կատունյանի խափանման միջոց կալանավորումը փոխվել է, նրան պայմանականորեն ազատ են արձակելª ստորագրություն վերցնելով` չհեռանալու մասին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ