Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀՀ ԵՎ ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵ՞Ն ԼՂՀ-Ի ԹԵՄԱՆ

Արխիվ 12-16

ՀՀ ԵՎ ՌԴ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵ՞Ն ԼՂՀ-Ի ԹԵՄԱՆ

Ապրիլի 7-8-ը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հրավերով  պաշտոնական այցով ՌԴ-ում էր: Տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն` երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպման ընթացքում կքննարկեն հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, մտքեր կփոխանակեն տարածաշրջանային եւ միջազգային օրակարգային հարցերի վերաբերյալ: Բայց նաեւ լուրեր են շրջանառվում, որ Էդվարդ Նալբանդյանը եւ Սերգեյ Լավրովը կոնկրետ քննարկում կունենան նաեւ Ղարաբաղի թեմայով, թեեւ այդ մասին ՀՀ ԱԳՆ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ չկա ոչ մի տող:
Ինչքանո՞վ են իրականությանը համապատասխանում Ղարաբաղի հետ կապված այդ խոսակցությունները: Հարցի պատասխանը, բնականաբար, նախ փորձեցինք ստանալ ՀՀ ԱԳՆ-ից, սակայն այս կառույցի մամլո խոսնակի արձագանքը, մեղմ ասած, տարօրինակ էր. նա պարզապես "խորհուրդ" տվեց հետեւել մամուլին եւ ֆեյսբուքյան իրենց էջին: Այսինքն ի՞նչ, արդեն սոցցանցերն են դարձել մեր պետության կարեւորագույն ոլորտներից մեկիª արտաքին քաղաքականության մասին պաշտոնական պարզաբանումների աղբյուրները: Բայց այդ դեպքում էլ ո՞ւմ է պետք ԱԳՆ մամուլի խոսնակը, չէ՞ որ առանց նրա էլ "Ֆեյսբուքում" ամեն ինչի մասին գրում են: Ամեն դեպքումª նկատենք, որ Ղարաբաղի հետ կապված լուրը ԱԳՆ մամուլի խոսնակը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց: Բայց մեկ էª նրա խորհրդով ֆեյսբուքերը քչփորելու փոխարենª փորձեցինք ավելի լուրջ աղբյուրներից ստանալ այս հարցի պատասխանը:
Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ խոսքով` ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարները շարունակ քննարկում են տարբեր խնդիրներ. "Հաշվի առնելով այդ խնդիրների արդիականությունը եւ կարեւորությունը` դժվար չէ հասկանալ, որ ԼՂՀ  շուրջ տեղի ունեցող զարգացումները եւ խնդրի կարգավորման հարցը գտնվում է կամ կարող է գտնվել այդ հանդիպման օրակարգի առաջնային կետերի մեջ: Հայաստանի դիրքորոշումը ԼՂՀ հարցի վերաբերյալ հասկանալի է, ՌԴ դիրքորոշումներն առայժմ պաշտոնական առումով եւս հայտնի են: Խնդիրը կայանում է նրանում, թե այս դիրքորոշումները հաշվի առնելովª ինչպե՞ս առաջարկել համանախագահողներին եւ բանակցային գործընթացին մասնակցող մյուս կողմին` Ադրբեջանին, այն տարբերակը, որը հիմնախնդրի կարգավորման համար կարող է հանդես գալ որպես հիմք":
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ փաստեց, որ անհնարին է պատկերացնել մի հանդիպում, որտեղ ԼՂՀ հարցը չքննարկվի Հայաստան- ՌԴ  փոխհարաբերությունների համատեքստում. "Նույնիսկ, եթե պաշտոնական հայտարարություն չկա, չի նշանակում, որ մտքերի փոխանակություն չի լինի: Կարծում եմ` հայկական կողմն անհանգստացած է Ադրբեջանի վերջին շրջանի ակտիվությունից, Ռուսաստանի դիրքորոշումից եւ ցանկանում է որոշ հանգամանքեր պարզել: Այս հարցն է ավելի շատ հետաքրքրում, մնացածը ենթատեքստ է: Եթե մեր արտգործնախարարը տեղյակ լիներ 1920 թվականի հունիսին Լենինին ուղղված Չիչիլինի նամակին, ապա ամեն ինչ պարզ կհասկանար: Այդ նամակում Չիչիլինը խոստովանում է, որ Արցախը հայկական տարածք է, բայց նաեւ ընդգծում, որ չի նշանակում համաձայնել, որպեսզի տարածքը միանա Հայաստանին: Վերջին շրջանում ՌԴ-ն հստակ հայտարարում է, որ Հայաստանի թիկունքը կպահի, իսկ Հայաստանը կարող է Ադրբեջանի հետ պատերազմել` ինչքան ցանկանա: Կարծում եմª հանդիպման ընթացքում հենց այս հարցերն են կարգավորվելու: Մեզ մնում է Ռուսաստանի հետ մեր դաշինքը ամրապնդել եւ վճռական ճակատամարտով Ադրբեջանին պարտադրել խաղաղություն":

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ