ՕԲԱՄԱՅԻ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ. "ԱՄՆ-Ը ԿՈՐՑՐԵՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻՐԻ ԻՐ ԴԵՐԸ"
Արխիվ 12-16ՕԲԱՄԱՅԻ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ. "ԱՄՆ-Ը ԿՈՐՑՐԵՑ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻՐԻ ԻՐ ԴԵՐԸ"
Նախօրեին բավականին հետաքրքիր, բայց նաեւ սպասված հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը: Ու թեեւ նրա ասածն առաջին հայացքից Հայաստանի եւ նրան շրջապատող աշխարհի հետ կապ չունի, բայց, կրկնում ենք, միայն առաջին հայացքից:ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՏԱՄ ՑՈՒՅՑ ՏԱԼ
Այսպեսª Պենտագոնի ղեկավարը տեղեկացնում է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է վերանայել իր քաղաքականությունը եւ, մասնավորապես, առանձին պետությունների հետ ռազմական համագործակցությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ¥ԱԽՏ¤, քանի որ տարածաշրջանի երկրները "դառնում են ավելի ուժեղ, նրանց ռազմական ծախսերն աճում են, տնտեսություններըª ամրապնդվում եւ ստատուս-քվոն նույնպես կփոխվի": Ուստիեւ. "ԱՄՆ-ի շահերի եւ ապագայի ապահովման համար մենք փոխում ենք մեր մոտեցումները": Իսկ "մոտեցումները փոխելը", ըստ պարոն Քարտերի, նշանակում է այդ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության էական ավելացում, այդ թվումª նաեւ այնպիսի նորագույն զինատեսակներով, "որոնք կարող են անսպասելի լինել" հակառակորդ համարվող պետությունների համար:
Այն, որ Պենտագոնի ղեկավարի այդ ռազմատենչ հայտարարության հիմնական հասցեատերը Չինաստանն է, Էշթոն Քարտերը չի էլ թաքցնում: Իսկ թե ինչու Չինաստանի նկատմամբ համեմատաբար հավասարակշիռ քաղաքականություն վարող եւ անցած տարի նույնիսկ բարեկամության առաջարկ արած ԱՄՆ-ը որոշեց միանգամից նման ռազմատենչության անցնել, դժվար չէ հասկանալ: Դրա բացատրությունը տալիս է ավստրիական Contra Magazin պարբերականըª հիշեցնելով դեռ 1992-ին, այսինքնª ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո ընդունված ԱՄՆ ռազմական դոկտրինայի հիմնադրույթներից մեկը. "Մեր առաջին նպատակն էª թույլ չտալ այնպիսի նոր գլոբալ մրցակցի ի հայտ գալը նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում կամ ցանկացած այլ վայրում, որը կկարողանա նույն վտանգը ներկայացնել աշխարհակարգին, ինչն առաջ ներկայացնում էր Խորհրդային Միությունը: Սա տարածաշրջանային պաշտպանության ռազմավարության հիմքում դրված նոր հիմնական գործոնն է...":
Կարճ ասածª ով սպառնում է ԱՄՆ-ի բացարձակ հեգեմոնիային, պետք է ոչնչացվի մինչեւ իսկ ռազմական եղանակով: Ռազմաքաղաքական առումով մինչ այս պահը ոչնչացման թիրախը Ռուսաստանն է: Տնտեսական հարթակում էլ ավելի մեծ վտանգ է սկսել ներկայացնել Չինաստանը:
Գագաթնակետը, անշուշտ, Պեկինի կողմից Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի ¥ԵՆԱԲ¤ ստեղծումն էր, որին արդեն իսկ անդամակցելու ցանկություն են հայտնել ԱՄՆ-ի անգամ ամենահավատարիմ դաշնակիցներըª Մեծ Բրիտանիան, Ավստրալիան եւ այլն: Եվ հասկանալի էª խնդիրը պարզապես ինչ-որ բանկի անդամակցելը չէ. ԵՆԱԲ-ը համարվում է ԱՄՆ-ի "տակ" կառուցված ժամանակակից ֆինանսական աշխարհի երկու առանցքային կառույցներիª Համաշխարհային բանկին եւ Արժույթի միջազգային հիմնադրամին փոխարինող, եւ ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցներն էլ արտառոց մեծ նախնական կապիտալ չունեցող ԵՆԱԲ-ին անդամակցելովª պարզապես ակնարկում են, որ էլ չեն վստահում ամերիկյան ֆինանսական համակարգին: Ավելին. ամերիկյան անգամ ամենաազդեցիկ եւ ամենահեղինակավոր պարբերականներն են սկսել բաց տեքստով խոսել, որ արդեն այս տարվա ընթացքում չինական յուանն իր համաշխարհային կարգավիճակով լրջորեն կնեղի ԱՄՆ սրբություն-սրբոցինª դոլարին: Բանը հասել է նրան, որ նախագահ Օբամային նախկին տնտեսական խորհրդական, նախկին նախագահ Քլինթոնի ֆինանսների նախարար Լոուրենս Սամերսը հրապարակավ խոստովանում է. "Անցած ամիսը կարող է հիշվել որպես այն պահը, երբ Միացյալ Նահանգները կորցրեց գլոբալ տնտեսական համակարգի ապահովագրողիª "համաշխարհային բանկիրի" իր դերը...": Այսինքնª ֆինանսատնտեսական հարթակում Չինաստանը նույնիսկ մահացու վտանգ է ներկայացնում, որ ամերիկյան ռազմական դոկտրինան միանգամից առաջ է քաշում ուժային ճնշումների թեման:
ՄՈՍԿՎԱՅԻ ՓՈԽԱՐԵՆ ՊԵԿԻՆՆ Է ԴԱՐՁԵԼ ԱՄՆ-Ի ԹԻՎ 1 ԹՇՆԱՄԻՆ
Այլ հարց է, թե ԱՄՆ-ն ի զորո՞ւ է միանգամից երկուª ռուսական եւ չինական ուղղությամբ գնալ ռազմական դիմակայության խորացման: Տեսականորենª այո, հաշվի առնելով, որ ամերիկյան ռազմական բյուջեն էականորեն գերազանցում է ռուս-չինական բյուջեները միասին վերցրած: Գործնական պատկերը, իհարկե, միանգամայն այլ է: Գումարած դրանª վերջերս ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ Ռեյ Օդիերոն խոստովանեց, որ ամերիկյան բանակի մարտունակությունը "պատմական ամենացածր մակարդակին է", այսինքնª մասնավորապես ցամաքային զորքերից մարտունակ է մոտ 33 տոկոսը: Իսկ դա հուշում է, որ միանգամից երկուª ռուսական եւ չինական ուղղություններով նույն ռազմատենչությունը ծավալելª միաժամանակ ձեռքը ողջ աշխարհի "պուլսի վրա" պահելովª Վաշինգտոնն ի զորու չէ, առավել եւս, որ այդ երկու ուղղություններն էլ միջուկային են եւ կարող են ցանկացած ագրեսիայի դեպքում էլ կործանարար պատասխան տալ: Բայց եթե որոշել են ավելացնել ռազմական հակամարտությունը Չինաստանի ուղղությամբ, ապա դա հնարավոր է միայն իրականացնել ռուսական ուղղությամբ, ասենքª նաեւ մեկ այլ թեժ գոտումª Մերձավոր Արեւելքում կիրառվող ռազմական բաղադրիչի կրճատման հաշվին: Ամեն դեպքումª Իրանի շուրջ ձեռք բերված վերջին հայտնի համաձայնագիրը կարող է Վաշինգտոնին թույլ տալ նման արդյունքի հասնել. եթե այդ փաստաթուղթն ամռանը վերջնականապես հաստատվի, ապա տարածաշրջանում էապես կամրապնդվի Թեհրանի դերակատարությունը: Իսկ դա նշանակում է, որ Մերձավոր Արեւելքի խնդիրները, այդ թվումª ռազմական հակամարտությունները, հիմնականում կտեղափոխվեն Իրան-Սաուդյան Արաբիա-Իսրայել-Թուրքիա մոտավորապես բալանսավորված քառանկյան շրջանակներ, որը Վաշինգտոնին հնարավորություն է տալիս իր հաշվարկներն առաջ տանել հիշյալ քառանկյան գագաթների հետ քաղաքական խաղերի միջոցովª ամեն կոնֆլիկտի ժամանակ տարածաշրջան տանկեր ուղարկելու եւ դրանով էլ բոլորի աչքի գրողը դառնալու փոխարեն: Իհարկեª դա նաեւ Ռուսաստանին է հնարավորություն տալիս նույն քաղաքական մեթոդները կիրառել Մերձավոր Արեւելքում, եւ առնվազն տարօրինակ է թվում, որ Վաշինգտոնն այսքան հեշտուհանգիստ համաձայնում է, որ Մոսկվայի ձեռքին նման քաղաքական գործիք հայտնվի: Եվ այս համատեքստում էլ ավելի տարօրինակ մեկ փաստ էլ կա. վերջերս ռուբլին անսպասելիորեն "պոկվեց" նավթի գների հետ փոխարժեքային կապից, եւ սկսել է արագորեն արժեւորվել: Ընդ որում, եթե ամերիկյան ողջ քարոզչամեքենան դեռ մեկ-երկու ամիս առաջ բոլոր խոսափողերով աշխատում էր ռուբլու արժեզրկման ուղղությամբ, ապա վերջին ժամանակներս անգամ ամենաազդեցիկ ու հեղինակավոր աղբյուրներն են սկսել միանգամայն հակառակը քարոզել, թե ռուբլին դարձել է աշխարհում լավագույն արտարժույթներից մեկը, դեռ կամրապնդվի, Ռուսաստանը ներդրումների ամենահրապուրիչ վայրերից է եւ այլն: Սա շատ ավելի արտառոց շրջադարձ է, քան եթե, օրինակ, Օբաման վեր կենար ու հայտարարեր, թե Պուտինն աշխարհի ամենադեմոկրատ ղեկավարներից մեկն է: Առավել եւս, որ ամերիկյան ֆինանսական քարոզչամեքենայի այս տարօրինակ շրջադարձը ոչ միայն ավելի է ակտիվացնում ռուբլու ամրապնդումը, այլեւ նշանակում է ինքնախոստովանություն, թե հակառուսական պատժամիջոցների թեման այդպես էլ Մոսկվային չտվեց այն ծանր հարվածը, որն Օբաման քանիցս խոստացել է: Այս շրջադարձը հուշո՞ւմ է նաեւ, որ Վաշինգտոնը Մոսկվայի հետ քաղաքական պատերազմի հարցում կգնա նմանատիպ շրջադարձի: Իհարկեª դեռ վաղ է նման ենթադրության համար, բայց այն փաստը, որ Պետդեպարտամենտն անսպասելիորեն հայտարարեց, թե մայիսի 9-ի մոսկովյան շքերթին իր ներկայացուցիչն էլ կմասնակցի, արդեն որոշ բան հուշում է:
Այսպիսովª կարծես թե նմանվում է այն բանին, որ ԱՄՆ-ի ինքնագիտակցության մեջ Չինաստանն արդեն ներկայանում է թիվ 1 վտանգի տեսքով, եւ եթե թշնամի է ներկայացվում նաեւ Ռուսաստանը, ապա դա տանում է ռուս-չինական կործանարար դաշինքի: Դաշինք, որը եթե ռեալ նայենք, ռուսների համար էլ հեռանկարային առումով վտանգավոր է: Եվ հիմա ռուսական ուղղությամբ թույլ տված իր կոպիտ սխա՞լն է փորձում ուղղել Վաշինգտոնը, որը Պեկինին հնարավորություն տվեց միանգամից այսպես առաջ պոկվել. միգուցե: Բայց այդ դեպքում էլ պետք է ռուսներին վերադարձնել նրա ազդեցության բոլոր գոտիները...
Մեկ բան, այնուամենայնիվ, հստակ է. իրադարձությունները զարգանում են կատաղի արագությամբ, եւ այս տարվա ընթացքում միանշանակ հանգուցալուծումը կտեսնենք:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
