Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Կպատկերացնե՞ք այնպիսի բան, որ դատարանը հայց քննի ընդդեմ հանգուցյալի: Այդպիսի զարմանալի անդրշիրիմյան բախտի է արժանացել մանկապիղծ ՍԵՐՈԲ ՏԵՐ-ՊՈՂՈՍՅԱՆԸ: Նրա դեմ հայցով դատարան դիմած Արսեն Չիչյանը պատասխանողի մահվանից հետո էլ պնդեց շարունակել հայցի լսումը, եւ այժմ Առաջին ատյանի դատարանում դատալսումը շարունակվում է: Ըստ հայցվորի` "էհ, հետո ինչ, որ մահացած է, նրա իրավահաջորդից կարող եմ պահանջել": Անշուշտ, դժվար է պատկերացնել, որ մեռելին ներկայացված պահանջը ուղղվի նրա ժառանգներին, բայց պատկերացնենք հանկարծ  մի պահ, որ դատարանը բավարարի հայցը Սերոբ Տեր-Պողոսյանի դեմ: Այդ դեպքում ինչպե՞ս պետք է հայցն ի կատար ածեն ԴԱՀԿ-ի աշխատակիցները, արդյո՞ք Միհրան Պողոսյանն ունի կադրեր, որոնք ի վիճակի են գնալ դժոխքում Սերոբ Տեր-Պողոսյանից գանձել այն, ինչ որ պետք է:
Ի դեպ, հանգուցյալների թեման  շարունակվեց, եւ Ազգային ժողովում, ուր կար օրինագիծ, որ վերաբերում էր գերեզմանոցների եւ դիակիզարանների կազմակերպմանը: Ու հենց ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ կարդաց այդ օրենքի անունը, օլիգարխ պատգամավորները դռները շխկացնելով` սկսեցին դահլիճից դուրս գալ: Բայց Գալուստ Սահակյանը Գալուստ Սահակյան չի լինի` առանց իր յուրահատուկ հումորի. "Հեռանալիս լո՛ւռ հեռացեք: Ես հասկանում եմ, որ լսելով գերեզմանոցների մասին, անմիջապես վեր եք կենում ու գնում: Կարելի է համբերել, ես կվերջացնեմ կարդալ, այդ ժամանակ էլ գնացե՛ք":
Ժամանակին ԱՄՆ նախագահներ ավագ եւ կրտսեր Բուշերի մասին բազում պատումներ էին պտտվում, թե ինչ աստիճանի են նրանք բթամիտ եւ անգրագետ: Իզուր չէր, որ ամերիկահայերը նույնիսկ մոգոնել էին "աԲուշացման պրոցես" բառակապակցությունը: Եվ ահա այդ գերդաստանի մեկ այլ ներկայացուցիչ, Ջորջ Բուշի եղբայր, Ֆլորիդայի նախկին նահանգապետ ՋԵԲ ԲՈՒՇԸ, որը ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի հավանական թեկնածու է, հայտնվել է բավականին զարմանալի եւ զվարճալի պատմության մեջ: Պարզվում է, որ նա 2009-ի քվեաթերթիկի համար լրացնելով իր տվյալները, որպես ազգային պատկանելություն նշել է լատինաամերիկացի: Հիմա 6 տարի անց դա հայտնի է դարձել, նա "Թվիթերում" գրել է.  "Չեմ կարծում, թե ես որեւէ մեկին խաբել եմ": Անշուշտ, ոչ ոքի չի խաբել, այլ ընդամենը շարունակել է սեփական գերդաստանի ավանդույթը:
"Ֆեյսբուքում" ինչ ապուշություն ասես ի հայտ է գալիս: Դեռ քիչ էր, որ մարդ իր էջը կարող է կտակել եւ իր մահվանից հետո ինչ-որ մեկը կարող է այդ էջով հանդես գալ, հիմա էլ, զարմանալիորեն, ամերիկյան դատարաններից մեկը նախադեպային որոշում է ընդունել, որով ապահարզանի մասին պաշտոնական ծանուցումը մի կնոջ ամուսնու ուղարկվել է "Ֆեյսբուքի" միջոցով: Սակայն "Ֆեյսբուքի" հայկական հատվածում էլ ինչ զարմանալի հիմարություն ասես ի հայտ է գալիս: Ժամանակին սույն սոցցանցը, որտեղ ի հայտ էր գալիս Ռուբեն Սեւակի նկարը, առաջարկում էր օգտատերերին այդտեղ նշել Հովհաննես Գալաջյանին, վերջերս նույն բանը կատարվեց եւ Անդրանիկ Օզանյանի նկարի պարագայում: Դե, իմ բախտը դեռ բերել է, քանզի այդպիսի արժանավոր մարդկանց հետ է ինձ շփոթում "Ֆեյսբուքը", բայց ի՞նչ ասի խեղճ ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Երբ հայտնվեց Ալիեւների` Սաուդյան Արաբիայում գտնվելը պատկերող լուսանկարը, այդ ապուշ սոցցանցը սկսեց առաջարկել Մեհրիբան Ալիեւային նշել որպես Նազենի:
Ժամանակին երբ Երուսաղեմում մոլեռանդ հուդայական երիտասարդները ցույց էին անում` պահանջելով իրենց ազատել զինծառայությունից, մի ծանոթ հրեա ներկայացնելով տեսանյութը, թե ինչպես են ոստիկանները քոթակում այդ ՖԱՆԱՏԻԿՈՍՆԵՐԻՆ, գրել էր. "Խփիր ջհուդներին, փրկիր Իսրայելը": Հիմա էլ, ինչպես վկայում է Երուսաղեմի ճեմարանի տեսուչ Թեոդորոս վարդապետ Զաքարյանը. Զատկի տոնից առաջ երեք այդպիսի ֆանատիկոսներ հայհոյել էին ճեմարանի ուսանողներին եւ թքել նրանց վրա, ինչի արդյունքում լավ քոթակ էին կերել եւ վնգստալով վազել ոստիկանություն: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է մաղթել, որ մեր երկրում քիչ լինեն կրոնական ֆանատիկոսները` անկախ իրենց դավանած կրոնական համոզմունքներից:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ