ԱԶԳՈՒՐԱՑ ՎՏԱՐԱՆԴԻՆ ՕԲԱՄԱՅԻՑ ՊԱՀԱՆՋԵՑ ՄԵՐԺԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
Արխիվ 12-16ԱԶԳՈՒՐԱՑ ՎՏԱՐԱՆԴԻՆ
ՕԲԱՄԱՅԻՑ ՊԱՀԱՆՋԵՑ ՄԵՐԺԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ
ԱՄՆ տարիներ ի վեր փախած "վտարանդի" "գրող" Արմեն Մելիքյանը, որի ցինիկ ստեղծագործությունը "Շունշանորդի" կեղծանունով 2006-ին հարուցել էր ինչպես մտավորականության, այնպես էլ բազում քաղաքացիների բուռն վրդովմունքը, երկարաշունչ բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` պահանջելով մերժել Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այդ "վտարանտերի" պնդմամբ` ամբողջ հայ ժողովուրդը մեծ մեղք է գործել իր հանդեպ` չգնահատելով իր տաղանդը եւ հալածելով իրեն: Շուրջ մեկ ամիս առաջ էլ սույն թափթփուկը հրապարակավ հրաժարվել էր հայ կոչվելուց, հընթացս նաեւ մեղադրելով ԱԱԾ-ին եւ մի շարք լրագրողների, իբր Լոս Անջելեսում նախապատրաստում են նրա սպանությունը: Իսկ դրանից առաջ նա նաեւ "Ֆեյսբուքում" հարուցել էր հայ օգտատերերի բուռն վրդովմունքը` ամենագռեհիկ ձեւով հայհոյելով Հայոց ցեղասպանության 100-ամյակը:
Այսպիսով, թուրքերը եւ նրանց անդրօվկիանոսյան հովանավորները ամբողջ աշխարհով մեկ մոբիլիզացնում են ազգի տականքին` նպատակ ունենալով "հարամել" 100-ամյակի միջոցառումները: Ի դեպ, Մելիքյանի տականքագրությունները հայերեն թարգմանելու գործը ստանձնել է մեկ այլ ուրացող` Խոջալուի համար Ադրբեջանից ներողություն խնդրած Վահե Ավետյանը: Նրա թարգմանչական ծառայությունը պահանջվել է, քանզի իր էությամբ շունշանորդի Մելիքյանը հրաժարվել է նաեւ այսուհետ հայերեն գրելուց:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
