ՀՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՀՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
"Իրավունքը" ՀՅԴ պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ խնդրեց անդրադառնալ "Հիմնադիր խորհրդարան" շարժման համակարգող քարտուղար, ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանին, նրա եղբորն ու շարժման մի քանի ղեկավարներին բերման ենթարկելուն եւ ձերբակալություններին: ՀՅԴ պատգամավորը, սակայն, հրաժարվեց մեկնաբանել տեղի ունեցածը: Ինչ վերաբերում է Արցախում մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, որոնց նաեւ մասնակցում է Դաշնակցությունը, Արծվիկ Մինասյանն ասաց, որ այդ հարցը չի քննարկվել խմբակցությունում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
