ՀՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16"Իրավունքը" ՀՅԴ պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ խնդրեց անդրադառնալ "Հիմնադիր խորհրդարան" շարժման համակարգող քարտուղար, ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանին, նրա եղբորն ու շարժման մի քանի ղեկավարներին բերման ենթարկելուն եւ ձերբակալություններին: ՀՅԴ պատգամավորը, սակայն, հրաժարվեց մեկնաբանել տեղի ունեցածը: Ինչ վերաբերում է Արցախում մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, որոնց նաեւ մասնակցում է Դաշնակցությունը, Արծվիկ Մինասյանն ասաց, որ այդ հարցը չի քննարկվել խմբակցությունում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
