Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ ՇԱԲԱԹՆ ՈՒՐԲԱԹԻՑ ՇՈՒՏ ԵԿԱՎ

Արխիվ 12-16

ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ ՇԱԲԱԹՆ ՈՒՐԲԱԹԻՑ ՇՈՒՏ ԵԿԱՎ

"Հիմնադիր խորհրդարան" կոչվող քաղաքացիական նախաձեռնության առաջամարտիկ Ժիրայր Սէֆիլյանի եւ իր մի քանի համախոհների ձերբակալությունն արդեն հասցրել է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ: Տեղի ունեցածի վերաբերյալ "Իրավունքը" զրուցեց "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ.
-Մի երկու շաբաթ առաջ իմ կարծիքն ասել էի, որ այն գործընթացը, որը տեղի է ունենում չեմ համարում, թե քաղաքական օրակարգ ունեցող գործընթաց է: Ամեն ինչ իրար խառնելու խնդիրները ճիշտ չէ, հատկապես երբ պահանջն էլ հասկանալի չէ, թե ինչ պետք է լինի: Իսկ դրանից դուրս մնացած պարագաներում ինձ համար դառնում է կարեւոր մի հարց` կան իրավապահ մարմիններ, որոնք ձերբակալել են ինչ-որ մի մարդու. մեր խնդիրը պետք է լինի օրինականությունը ստուգելու գործընթացը: Հուսով եմ` իրավապահ մարմիններն իրենց հաշվետվությունը ժամանակին թափանցիկ կներկայացնեն ու կհասկանանք` եթե կլինեն օրինախախտումներ, պետք է պատժվեն օրինախախտները: Սրա համար պետք է հետեւենք դեպքերին` չմոռանալով, որ մամուլում արդեն մի քանի օր է տարածվում էին նյութեր, թե ամեն ինչ փորձում են անել, որպեսզի իրենց ձերբակալեն, եւ եղավ այս դեպքը: Դրա համար չեմ ուզում քաղաքական որեւէ գնահատական տալ, նախընտրում եմ մնալ իրավական դաշտում: Եթե պետք լինի, նույնիսկ համարում եմ, որ արժե Ազգային ժողովում լսումներ կազմակերպել` այդ ամբողջ գործընթացը վերահսկելու համար: Նաեւ հուսով եմ, որ դատախազը, եթե ոչ այս ԱԺ քառօրյային, ապա հաջորդ քառօրյային կլինի խորհրդարանում իր հաղորդագրությամբ, ու հնարավորություն կլինի հարցեր ուղղել հենց իրեն` ամբողջ գործընթացի օրինականությունն ընկալելու համար:
– Ըստ Ձեզ, ինչո՞ւ հենց այսօր տեղի ունեցավ նրանց ձերբակալությունը:
– Եթե եղել է այսօր, ուրեմն` ինչ-որ հիմքեր կան, թող ապացուցեն: Իսկ եթե ապացույցներ կան, ուրեմն` կներկայանցնեն կիմանանք: Բայց եթե ապացույցներ չլինեն, եւ ուղղակի քաղաքական նկատառումներից է ելնում այս ամենը, բնականաբար, կլինի քաղաքական արձագանք եւ գնահատական: Այնպես որ, սպասենք ու հուսով եմ, որ որեւէ մեկը չի մոռանում այս երկրում, որ կա անմեղության կանխավարկած, եւ որեւէ մեկը դեռ հանցագործ չէ, եթե այդ հանցագործութունն ապացուցված չէ դատարանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ