"ՊՈՒՏԻՆԸ ՇՔԱՆՇԱՆ ՉԻ ՏԱԼԻՍ` ՇԱՀԱԳՐԳՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ"
Արխիվ 12-16"ՊՈՒՏԻՆԸ ՇՔԱՆՇԱՆ ՉԻ ՏԱԼԻՍ` ՇԱՀԱԳՐԳՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ"
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանը 2014-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից արժանացել էր "Բարեկամություն" շքանշանի:
– Կես կատակ-կես լուրջ` արդյո՞ք այդ շքանշանն է Ձեզ, այսպես ասած, "պարտավորեցնում" արտահայտել ռուսամետ դիրքորոշում: Կամ միգուցե ինչ-որ արտոնությո՞ւն է տալիս:
– Ո՛չ: Այդ շքանշանը չի տրվել ինչ-որ արտոնության կամ ձեւի համար: 1988-ից եւ դրանից առաջ ղեկավարել եմ Երեւանի քիմիական ռեակտիվների գործարանը: Այդ տարիներից կապեր եմ հաստատել Մոսկվայի հետ: 15 տարի եղել եմ հայ-ռուսական միջխորհրդարանական խմբի անդամ, համանախագահ, նախագահ, եւ դա գնահատվել է: Այսօր ոչ ոք չի կարող ասել, որ ՌԴ նախագահը որեւէ մեկին շահագրգռելու համար շքանշան տվեց: Այդ կարծիքը չեմ ընդունում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
