ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՕԵԿ-Ո՞ՒՄ
Արխիվ 12-16ԿՐԿԻՆ ՕԵԿ-Ո՞ՒՄ
Կամաց-կամաց պարզվում է, թե կոնկրետ, որ ընդդիմադիր ուժի գաղափարներին է համակրում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, "Օրինաց երկիր" կուսակցության երիտասարդական թեւի նախկին ղեկավար ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ: Երեկ ԱԺ նիստերի դահլիճում նա իր աթոռը փոխարինեց ՕԵԿ-ական աթոռով` բավական երկար ժամանակ նստած մնալով ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի կողքին ու զրույցի բռնվելով:
Հիշեցնենք, որ ինչպես արդեն նշել է "Իրավունքը", լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցում պարոն Ֆարմանյանը խոստովանել է, որ շատ հարցերում նա համամիտ է ընդդիմության ներկայացուցիչների եւ ոչ թե իր խմբակցության անդամների հետ: Ավելին` վերջերս ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում "ՀՀ եւ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի միջեւ" համաձայնագրի քննարկման ժամանակ, Ս. Ֆարմանյանը միացավ ընդդիմադիր գործիչներին ու դեմ քվեարկեց վերոնշյալ հարցի ԱԺ օրակարգ մտնելուն` հակառակ իր խմբակցության մյուս պատգամավորների:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
