ՉՄԵՌԱՆՔ` "ՕՆԼԱՅՆ" ԹՌՈՒՑԻԿ ԷԼ ՏԵՍԱՆՔ
Արխիվ 12-16Երեկ "Հիմնադիր խորհրդարանի" գրասենյակներում եւ ակտիվիստների ու ղեկավարների տներում անցկացված խուզարկությունների ժամանակ պարկերով թռուցիկներ են առգրավվել: Սակայն պարզվում է, որ "հեղափոխականները" նաեւ դրան էին պատրաստ եւ երեկ գործարկվեց, այսպես կոչված, "օնլայն" թռուցիկ` այսինքն, նույն թռուցիկը կայքէջի տեսքով: Անշուշտ, այնտեղ առավել բան կա զետեղված, քան` թղթային թռուցիկում, եւ առցանց այդ արտադրանքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն վաղուց նախօրոք պատրաստ էր եւ սպասում էր զուտ գործարկման: Ի դեպ, "հեղափոխականները" շտապեցին նաեւ քայլերգ փնտրել` "Սարդարապատ" երգը Պարույր Սեւակի խոսքով եւ Էդգար Հովհաննիսյանի երաժշտությամբ, որը սակայն այդքան հեշտ չէ միանգամից երգել նաեւ պրոֆեսիոնալ երգիչներին, էլ ուր մնաց "հեղափոխական" շարքերին:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
