ՇԻՐԱԿԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ԻՐ ԱԶԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ «ՈՒՐԵՄՆ ԷԴՊԵՍ ԷՐ ՊԵՏՔ»
Արխիվ 12-16ՇԻՐԱԿԻ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ԻՐ ԱԶԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
«ՈՒՐԵՄՆ ԷԴՊԵՍ ԷՐ ՊԵՏՔ»
Ապրիլի 7-ին, ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոններից ազատվել եւ ոստիկանության կադրերի ռեզերվ են ուղարկվել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Նադարյանն ու ՀՀ ոստիկանության պահպանության միավորման գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռոման Մկրտումյանը: Թե ինչով է պայմանավորված նրանց ազատումները, Շիրակի արդեն նախկին ոստիկանապետ Վարդան Նադարյանը ասաց. «Ուրեմն էդպես էր պետք, նորմալ է ամեն բան»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
