Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Ե՞րբ կբացվի Հայոց Ցեղասպանության թանգարանը

Արխիվ 12-16

Ե՞րբ կբացվի Հայոց Ցեղասպանության թանգարանը

 

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերջին շրջանում փակ ռեժիմով է աշխատում: Այցելուների համար դռները փակ են: Տնօրինությունը չնայած ավելի վաղ հայտարարել էր այդ մասին, սակայն թանգարանի փակ դռները ոչ միայն հայաստանաբնակ այցելուների շրջանում է դժգոհությունների պատճառ դարձել, այլև հյուրերի, քանի որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներն արդեն մեկնարկել են, բացի այդ հաշված օրեր են մնացել ապրիլի 24-ին, բայց թանգարան-ինստիտուտը շարունակում է փակ մնալ:

«Իրավունք»-ի թղթակիցը թանգարան-ինստիտուտից հետաքրքվեց, թե հնարավո՞ր է, որ ցուցադրության դռները փակ մնան նաև հիմանական ոգեկոչման արարողության օրը, սակայն թանգարանի աշխատակիցը տեղեկացրեց, որ ցուցադրության պաշտոնական բացումը նախատեսված է իրականացնել ապրիլի 24-ին, իսկ թե երբ ցուցադրությունը բաց կլինի հասարակության լայն զանգվածների համար դեռևս պարզ չէ: Իսկ այն հարցին, թե երբ Ցեղասպանության թանգարանն իր դեռները կբացի սովորական այցելուների համար թանգարանի աշխատակիցը դժվարացավ պատասխանել:


ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ