Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԹՈՇԱԿՈՎ. «ԿԱՐՈ՞Ղ ԵՔ ԱՍԵԼ` ԹՈՇԱԿՆ ԻՆՉՔԱՆ Է»

Արխիվ 12-16

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԹՈՇԱԿՈՎ. «ԿԱՐՈ՞Ղ ԵՔ ԱՍԵԼ` ԹՈՇԱԿՆ ԻՆՉՔԱՆ Է»

 

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանից այսօր լրագրողները  խնդրեցին անդրադառնալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին:

«Իրավունքը» մասնավորապես հետաքրքրվեց`արդյոք իշխանության կյանքը թեթեւացավ ԲՀԿ-ը կազմաքանդելով: Հստակ պատասխան Միքայել Մելքումյանից չստացանք, քանի որ նախ ԲՀԿ պատգամավորը չէր կարդացել հարցազրույցը, ապա մեղայականով ու ինքնախոստովանությամբ հանդես եկավ. «ԲՀԿ-ը ծանր օրեր ապրեց: Իսկ ո՞վ է մեղավոր: Ես ինքս էլ իմ մեղքի բաժինը տեսնում եմ: Միգուցե պետք էր ճկուն կամ այլ  ճանապարհ ընտրեինք: Այսինքն` հաշվի առնելով Հայաստանի ռեալությունները: Ինչ է, չգիտեի՞նք, որ կոշտ հակադարձումներ են լինելու: Գիտեինք, բայց գնացինք այդ ճանապարհով: Բայց չի նշանակում, որ մենք հանձնվում ենք»:

Մեր մյուս հարցին`արդյոք նախկին նախագահը այս հարցազրույցով ցույց չի տալիս, որ  իր կապերը վերջնական խզեց  ԲՀԿ-ի հետ: Միքայել Մելքումյանն ասաց, որ երբեք Ռ. Քոչարյանի հետ երբեք չի հանդիպել, Քոչարյանը երբեք ո՛չ ֆինանսական, ո՛չ խորհրդատվական հանդիպումներ չի ունեցել ԲՀԿ-ի հետ:

«Իրավունքն» ԲՀԿ պատգամավորից նաեւ հետաքրքրվեց` արդյոք Քոչարյանը  աստիճանաբար չի համակերպվում երիտասարդ թոշակառուի իր կարգավիճակի հետ: «Լավ էլի, եկեք լուրջ բաներից խոսենք: Լավ իսկ կարող եք ասել`թոշակն ինչքան է»,- ծիծաղելով ասաց  ԲՀԿ պատգամավորը:

Ի դեպ, պրն Մելքումյանը իր խոսքի ընթացքում քննադատեց լրատվամիջոցներին ավելի շատ շոուներ լուսաբանելու, քան լուրջ թեմաներին անդրադառնալու համար: Հետաքրքիր է, իսկ ԲՀԿ պատգամավորն ինչո՞ւ այդպես ջանասիրաբար չի քննադատում իր այն կոլեգաներին, որոնք  ժողովրդի հաշվին աշխատավարձ են ստանում` միայն կոճակ սեղմելու եւ մի քանի րոպե խորհրդարանում իրենց «սֆաթը» ցույց տալու համար:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ