ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ`ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ. «ՔԱՆԻ ԴԵՌ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԹԵԹ
Արխիվ 12-16ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ`ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ.«ՔԱՆԻ ԴԵՌ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ, ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՅԱՆՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԹԵԹԵՎԱՆԱԼ»
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից «Իրավունքը» պարզեց` արդյոք իշխանության կյանքը թեթեւացավ ԲՀԿ-ը կազմաքանդելով:
Հիշեցնենք` այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել եւ խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին` հայտարարել է` իշխանության կյանքը թեթեւացավ ԲՀԿ-ը կազմաքանդելով:
Էդուարդ Շարմազանովը նախկին նախագահի այս հարցադրմանը այսպես պատասխանեց. «Քանի դեռ մեր երկրում կան խնդիրներ, իշխանությունների կյանքը չի կարող թեթեւանալ: Իշխանությունը դիոգենեսյան տակառում չի կարող ապրել, որ չտեսնի խնդիրները»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
