Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ ՀԻՇԵՑՐԵԼ Է` ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐԵՎԷ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՕԿՈՒՊԱՑՐԵԼ

Արխիվ 12-16

ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ ՀԻՇԵՑՐԵԼ Է` ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐԵՎԷ ՏԱՐԱԾՔ ՉԻ ՕԿՈՒՊԱՑՐԵԼ

 

ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանն մարտի 26-ից ապրիլի մեկը Վիետնամում Հայաստանը   ներկայացրել է եղել  միջխորհրդարանական  միության 132-րդ լիագումար նիստին: «Այս ձեւաչափը կարեւոր  է, քանի որ  ներկակացված է 166 երկիր: Այս անգամ  նիստին մասնակցում էին 144 երկրի ներկայացուցիչներ: Համարում եմ` սա մի հարթակ է, որտեղ թե՛  մասնավոր, թե՛ հրապարակային հանդիպումների շնորհիվ կարելի է քննարկել բազմաթիվ հարցեր»,- ասաց  ՀՀԿ պատգամավորը լրագրողների հետ զրույցում:

ՀՀԿ պատգամավորը 132-րդ լիագումար նիստը կարեւոր է համարում, քանի որ  մասնակցում էր Ադրբեջանը, որը հերթական  անգամ  ոչ համարժեք պահվածք է դրսեւորել` խոսելով իբր թե Ադրբեջանի «օկուպացված» տարածքների ու Ադրբեջանի պահանջներն անտեսելու մասին:  Կարինե Աճեմյանը, սակայն, անգլերենով համարժեք պատասխան է տվել Ադրբեջանի ներկայացուցչի այդ ելույթին. «Ադրբեջանը երկու անգամ չի մասնակցել լիագումար նիստերին: Մասնավորապես, նախորդ տարի լիագումար նիստը պետք է անցներ  Ադրբեջանում, սակայն, Բաքվի «սեւ ցուցակի» պատճառով միջխորհրդարանական  միության ղեկավարությունը հրաժարվեց նիստ գումարել մեր հարեւան երկրում»:

Կարինե Աճեմյանը Ադրբեջանի ներկայացուցչին` Վիետնամում Ադրբեջանի դեսպանին, հիշեցրել է`Հայաստանը երբեւէ որեւէ  տարածք չի օկուպացրել, ապա  շեշտել` ԼՂ հակամարտության լուծման համար ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը, որի շրջանակում ընթանում են բանակցություններ: «Ես նաեւ նշեցի, որ  միջխորհրդարանական  միության ձեւաչափն այն տեղը չէ, որտեղ կարելի է նման հարց բարձրացնել»,- մանրամասնեց պատգամավորը:

Մեր պատվիրակի ելույթից հետո Ադրբեջանի պատվիրակները լքել են դահլիճը, իսկ այլ պատվիրակներ`ՌԴ-ի ու Եվրոպայի մեր գործընկերները,  բավական դրական են արտահայտվել Կարինե Աճեմյանի ելույթի մասին:

Տիկին Աճեմյանը նաեւ  միջխորհրդարանական միության «Խաղաղության եւ ազգային անվտանգության» հանձնաժողովի ու բյուրոյի անդամ է: «Բյուրոյի նիստի ժամանակ  խոսել եմ  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին: Կոչ արեցի, որ խորհրդարանում դատապարտեն եւ շատ խոսեն Հայոց ցեղասպանության մասին, որպեսզի հետագայում կանխվեն ցեղասպանությունները»,- ասաց տիկին Աճեմյանը:

«Խաղաղության եւ ազգային անվտանգության» հանձնաժողովում  խոսվել է ահաբեկչության,  թմրամոլության ու մշակութային վանդալիզմի մասին: «Ընդգծվեց, որ ահաբեկչության դեմ պետք է միասնական պայքարեն բոլոր խորհրդարանները»,- եզրափակեց Կարինե Աճեմյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ