Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ, ԸՆԴԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ»` ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ

Արխիվ 12-16

«ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ, ԸՆԴԴԵՄ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ»` ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ

 

Մեկնարկում է  «Վերծնունդ»7-րդ մրցույթ-փառատոնը, որի մեկնարկը կտրվի ապրիլի 15-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Այս տարի փառատոնը անցկացվում է «Ընդդեմ ցեղասպանության, ընդդեմ պատերազմների» խորագրի ներքո եւ նվիրվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակին: «Վերծնունդ» մրցույթ փառատոնի  հիմնական նպատակն է խթանել դասական եւ ազգային երաժշտության հանրահռչակմանը, տարբեր ազգերի երաժիշտ-կատարողների միջեւ զարգացնել ստեղծագործական եւ բարեկամական կապերը, օտարազգի արվեստագետներին հաղորդակից դարձնել հայոց պատմության եւ մշակութային ժառանգությանը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով` փառատոնը կայացել է աջակիցների շնորհիվ,  որի անվանումը տարիներ առաջ այլ ձեւով էր ընկալվում, իսկ այս տարի բոլորովին այլ.«Հենց այս փառատոնի շնորհիվ է, որ տարիներ շարունակ մենք հայտնաբերում ենք մեր տաղանդավոր երեխաներին եւ նրանց ներկայացնում ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստանի սահմաններից դուրս: Այս փառատոնի շնորհիվ է, որ այսօր ունենք ե′ւ գործիքների ե′ւ տարիքային խմբերի բազմազանություն, ինչը շատ կարեւոր է: «Փառատոնի կարեւոր մասերից է նաեւ այն գիտական կոնֆերանսերը, որոնք կազմակերպվում է փառատոնի շրջանակներում»,-նշեց ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ:

Ըստ մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ, ազգային բարերար  Գաբրիել Ջամբարջիի` «Վերածնունդ» փառատոնը խորհրդանշում է  հայերի վերածնունդը.«Արդեն 7-րդ տարին է ինչ տեղի է ունեում «Վերածնունդ» փառատոնը: Այս տարի փառատոնը զուգադիպեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, փառատոնը  վերածնունդ է 100-րդ տարելիցի  միջոցառումների ծիրի մեջ»,-շեշտեց Գ. ՋԱՄԲԱՐՋԻՆ:

«Վերածնունդ»  Մրցույթ-փառատոնը բաղկացած է 14 անվանակարգերից: 41 ենթաանվանակարգերի 5 տարիքային խմբերում 1-ին, 2-րդ եւ 3-րդ կարգի դափնեկրի կոչման կարժանանա 690 մասնակից, իսկ 14 անվանակարգերում բացարձակ հաղթողները կարժանանան մրցույթ –փառատոնի բարձրագույն պարգեւին`Մեծ մրցանակին:

Այս տարի մրցույթ-փառատոնին մասնակցության հայտ են ներկայացրել 2800 երաժիշտ-կատարողներ, որոնցից 700-ը 36 երկրից: Ժյուրիի կազմում ընդգրկված են արվեստի 85 ճանաչված գործիչներ`աշխարհի 20 երկրից: Փառատոնի օրերին ժյուրիի բոլոր անդամները եւ նշանավոր երաժիշտները մասնակիցների համար Երեւանում եւ Գյումրիում վարպետության դասեր կանցկացնեն: Փառատոնի շրջանակներում կանցկացվի «Մշակութային երկխոսություն» միջազգային 9-րդ գիտաժողովը`նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ Հայերնական պատերազմի հաղթանակի 70-ամյակին: Փառատոնի մասնակիցները կայցելեն նաեւ Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, Հայող ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, կծանոթանան Շիրակի մարզի պատմամշակութային հուշարձաններին, կայցելեն Երեւան եւ Էջմիածին:

«Վերածնունդ» մրցույթ- փառատոնը անցկացվում է  ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: Կազմակերպիչներն են`ՀՀ մշակույթի նախարարությունը, մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ-ն:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ