Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԴԱՐՁՅԱԼ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐՈՎ

Արխիվ 12-16

ԴԱՐՁՅԱԼ ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶՉԻ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐՈՎ



Այն պահից, երբ մրցավարն ազդարարեց մեզ համար խիստ անհաջող Ալբանիա-Հայաստան խաղի ավարտը, միանգամից էլ սկսվեցին Հայաստանի ազգային ընտրանու նոր գլխավոր մարզչի փնտրտուքները: Եվրոպայի առաջնության նախնական փուլը դեռ ընթացքի մեջ է, ինչը հուշում է, որ այդ փնտրտուքը բավականին արագ պետք է լիներ: Եվ արդեն իսկ որոշ նախնական խոսակցություններ սկսել են լսվել:
Այսպես՝ հայտնվեց տեղեկատվություն, որ տխրահռչակ Բերնար Շալանդին կփոխարինի Մոսկվայի "Սպարտակի" նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը: "Իզվեստիան" արդեն հասցրել է անդրադառնալ այս թեկնածությանը եւ տեղեկացնում է, թե ՀՖՖ-ն արդեն իսկ առաջարկել է Կարպինին՝ Հայաստանի հավաքականը գլխավորել գոնե մինչեւ Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի ավարտը: Ընդ որում` լրատվամիջոցը նաեւ այն կարծիքին է, որ Կարպինն ավելի երկարաժամկետ պայմանագիր կնքելու կողմ չէ, քանզի Եվրո-2016-ի ընտրական փուլից հետո ցանկանում է դարձյալ վերադառնալ ակումբային աշխատանքի:

Նշվում է նաեւ, որ Կարպինի թեկնածությունն առաջարկել է "Սպարտակի" տնօրենների խորհրդի անդամ Ջեւան Չելոյանցը, ով կապի մեջ է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ:
Միեւնույն ժամանակ՝ "Սպարտակի" նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Միրզոյանը եւս կարծում է, որ ռուս մասնագետ Վալերի Կարպինը հարմար թեկնածու է Հայաստանի հավաքականը գլխավորելու համար. "Վստահ եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լավագույն որոշումը կընդունի նոր մարզչի հարցում: Ինչ վերաբերում է Կարպինին, ապա նա 5 տարուց ավելի աշխատել է "Սպարտակում" եւ ունի մարզչական մեծ փորձ: Բոլոր դեպքերումª հաջողություն եմ մաղթում Հայաստանի հավաքականին ու Վալերի Կարպինին":
Ի դեպ՝ ՀՖՖ-ն չի հաստատում, բայց չի էլ հերքում այս տեղեկատվությունը: Իսկ դա հուշում է, որ Կարպինի թեկնածությունը դեռ քննարկման փուլում է: Սակայն պետք է նշել, որ այս տարբերակն իսկապես վատագույններից չէ, նաեւ հաշվի առնելով, որ Կարպինը մեր հավաքականի երկու առանցքային ֆուտբոլիստների՝ Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի հետ աշխատելու փորձ ունի: Բացի այդ, թերեւս ռուս մասնագետի համար ավելի հասկանալի կլինի ինչպես աշխատել Հայաստանի ընտրանու հետ, քանի որ, վերջին հաշվով, ռուսական ֆուտբոլն էլ ունի բոլոր այն խնդիրները, որոնք կան նաեւ մեզ մոտ:
Սակայն Վալերի Կարպինի թեկնածությունը միակը չէ: Կան խոսակցություններ, որ գլխավոր մարզչի պաշտոնին կարող է նաեւ վերադառնալ Վարդան Մինասյանը, ով գլխավորում է ղազախական "Տոբոլը", եւ ակումբային աշխատանքը նրա համար այնքան էլ հաջող չդասավորվեց, մինչդեռ հավաքականում Մինասյանի գործունեությունը դրական է գնահատվում: Մեկ այլ վարկածով էլ՝ գլխավոր մարզչի աշխատանքին հավակնում է Սարգիս Հովսեփյանը: Ընդ որում՝ Վարդան Մինասյանի եւ Սարգիս Հովսեփյանի առավելությունն այն է, որ նրանք հայկական ֆուտբոլը, դրա խնդիրները գիտեն ոչ թե տեսականորեն կամ մակերսային, այլ՝ ներսից եւ շատ լավ են պատկերացնում, թե ինչի արդյունքում է ստեղծվել այս պատկերը:
Թե ով ի վերջո կդառնա մեր գլխավոր մարզիչը, դեռ կտեսնենք: Սակայն մեկ բան էս գլխից էլ միանշանակ է. եթե այս անգամ էլ ՀՖՖ-ն սխալվեց մարզչի հարցում, կան խոսակցություններ, որ արդեն Ռուբեն Հայրապետյանը հազիվ թե կարողանա մնալ ՀՖՖ նախագահի պաշտոնին: Էլ չասած, որ հերթական ձախողումից հետո հայկական ֆուտբոլը հաջողությունների շատ երկար է ստիպված լինելու սպասել:

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ