Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Արխիվ 12-16

ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Մեծ Բրիտանիայի դեսպանատնից հայտնում են, որ Անգլիան Թուրքիայի հետ ապրիլի 24-ին Եղեռնի 100-ամյակի տարելիցի միջոցառումներին կմասնակցի ամենաբարձր կարգավիճակով` Հայաստան կժամանի Ելիզավետա Երկրորդ Էրդողանը:


ԱՄԵՐԻԿՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ
(ԱՄՆ "ՀԱՎԱՅԻ" ՆԱՀԱՆԳԻ ԿՈՂՄԻՑ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Ըստ Կիրո Մանոյանի` Ամերիկայի ՀՅԴ Հայ դատի կառույցի 100-ամյա ջանքերը ի վերջո հավայի արդյունք տվեց:
% % %
КАКОЙ ПРИВЕТ-ТАКОЙ ОТВЕТ
(ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԳՐՈՀՈՒՄ ԵՆ
ԹՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՅՈՒՆ
ՀՍԿԱՅԱԿԱՆ ԱՌՆԵՏՆԵՐԸ)


Ըստ Անգլիայի թագուհու` Մեծ Բրիտանիայի նկատմամբ "իսլամական պետությունը" սկսել է կռիսական գնալ:


ՊՈՒՏԻՆԸ` ՊՈՐՈՇԵՆԿՈՅԻՆ

Դոնբասը "Ռոշեն" չի, որ գցես բերանդ լմլմացնես:


% % %
ՊՈՐՈՇԵՆԿՈՆ` ՊՈՒՏԻՆԻՆ
(ԴՈՆԲԱՍԸ ՊՈՒՏԻՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Махнём не глядя!




% % %
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
(ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ԴԵՂԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ԱՎԵԼԻ Է ՎԱՏԱՑԵԼ, ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ անվճար դեղեր միայն թակարդում են լինում:


% % %
ԱՐՄԵՆ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ԻՐԵՆ ԴԵՍՊԱՆ
ՆՇԱՆԱԿԵԼՈՒ` ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)


Զարուհի Փոստանջյանը քիչ էր, Պարույր Հայրիկյանն էլ վիրտուալ աշխարհից եկավ:


% % %
ԱԲՈՎՅԱՆԻՆ ԾԱՆՐ ՕՐԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

Ըստ Տրանսպորտի նախարարության, եթե Աբովյանի քաղաքապետ ընտրվի Պալաչը, Աբովյանից Երեւան եկող բարեգործական ավտոբուսների դռների փոխարեն գիլիոտին են դնելու:


% % %
ԹԱՐՍ ՏՐԱՄՊԼԻՆ

Ըստ ջրօգտագործողների միության` Հայաստանում նախկին մարզպետներին ջրային տնտեսության վարչության պետ նշանակելով` դրանով նրանց կարիերան գրում են սառույցին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ