Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՄՈՌՈՒԿԻ ՉԱՓՈՎ ՈՒ ՔԱՆԱԿՈՎ ՉԻ ՈՐՈՇՎՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՄՈՌՈՒԿԻ
ՉԱՓՈՎ ՈՒ ՔԱՆԱԿՈՎ ՉԻ ՈՐՈՇՎՈՒՄ


"Իրավունքը" արդեն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ համարվող անմոռուկների չափից ավելի օգտագործելու ու դրանով իսկ անմոռուկի գաղափարը արժեզրկելու մասին: Այն, որ օրեցօր հանդիպում ենք  անմոռուկներով զարդարված դպրոցների, ավտոմեքենաների, խանութների ինչ-որ տեղ տանելի է` մարդն այդպես է "հարգում", հիշում ու պահանջում, բայց երբ անմոռուկը, որի ստեղծողները վստահեցնում էին, որ հեղինակային իրավունքները պաշտպանված են, կհայտնվի նաեւ ներքնազգեստի վրա... Հայ մարդու երեւակայությունն աներեւակայելի է...
Վերադառնանք անմոռուկով զարդարված ավտոմեքենաներին: Շատերին թվում է, թե ահռելի չափսերի անմոռուկներով զարդարելով` անմոռուկապատելով ավտոմեքենան ու շրջելով քաղաքով մեկ` երեւում է մեքենայի տիրոջ հայրենասիրության չափը: Օրերս երթուղայինից ականատես եղանք մի տհաճ իրավիճակի. տարբեր չափսերի անմոռուկապատված դիմացից սլացող ավտոմեքենան դարձավ ողջ երթուղայինի քննարկման թեմա, իսկ վարոդն էլ` ազգի հերոս, հայրենասեր, բայց այդ հայրենասիրությունը հօդս ցնդեց, երբ քիչ անց վարորդը սլանալուն զուգահեռ` մի տոպրակ աղբը դուրս նետեց...
Նման մի "հայրենասերի" էլ հանդիպել էր "Արմքոմեդի" հաղորդման հաղորդավարներից Սերգեյը, ով պատմում էր, որ տեսել է, որ դիմացի ավտոմեքենայից վարորդը ծխախոտի տուփը նետել է պատուհանից դուրս, ու երբ ինքը հավասարվել է ավտոմեքենային, որպեսզի ամոթանք տա արարքի համար եւ... "Պարզվեց, որ այդ ավտոմեքենայի վարորդն էլ էր "Հիշում ու պահանջում"...":
Հարգելի՛ վարորդներ, անմոռուկի չափով ու քանակով չի որոշվում հայրենասիրության չափը: Հայրենասիրությունը մեր հայրենիքը աջ ու ձախ աղտոտելով չէ, խախտումներով երթեւեկելը չէ: Հիշե՛ք, որ անմոռուկներով զարդարված` ավտոմեքենաներով խախտումներով ու քաղաքն աղտոտելով սլանալով ոչ թե դուք եք "Հիշում ու պահանջում", այլ այդ պահին հենց ձեր հայրենակիցները կհիշեն ձեզ էլ, ձեր անցավորներին էլ:

Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ