ՈՎ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ԽԱՉԻ ՔԱՎՈՐ
Արխիվ 12-16Օրերս հերթական անգամ սկանդալի կիզակետում հայտնվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ավելի կոնկրետª նրա որդինª Տիգրան Խաչատրյանը, ում անումը սերտորեն կապված էր Ավետիք Բուդաղյանի սպանության աղմկոտ գործի հետ: Այդ պատմությունը դեռ դժվար է փակված համարել, բայց ահա օրերս հայտնի դարձավ, որ Տ. Խաչատրյանը դարձել է Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու 2015 թվականի խաչի քավոր, ինչը, կարծում ենք, միանգամայն տեղին, առաջ բերեց հանրության լուրջ դժգոհությունը: Ինչքանո՞վ է դա ընդունելի. հարցի պատասխանը թերեւս միանշանակ է: Այլ հարց, թե եկեղեցական կանոններով` հանրության, մեղմ ասած, ոչ միանշանակ վերաբերմունք ունեցող անձինք կարո՞ղ են նման պարտականություն ստանձնել, այսինքնª ովքեր իրավունք ունեն դառնալ եկեղեցու խաչի քավոր: Մեր այս հարցին ՏԵՐ ԵՍԱՅԻ քահանա ԱՐԹԵՆՅԱՆԸ տվեց նման պատասխան.
- Խաչի քավորի ընտրություն կատարելիս` առաջին հերթին ամենակարեւորն այն է, որ խաչի քավորը լինի մկրտված եւ հավատացյալ: Այլ հատուկ բնորոշումներ չկան խաչի քավորի ընտրության հարցում:
- Բայց նաեւ կա այն տեսակետը, որ խաչի քավորները գոնե չպետք է հայտնի լինեն իրենց, մեղմ ասած, ոչ բարեպաշտ, ոչ առաքինի անցյալով:
- Այդ հարցն ինձ շատ են տալիս: Բայց նախ` ո՞վ է մեզ իրավունք տալիս քննադատել կամ խոսել ինչ-որ անձի արժանիքների, Ձեր ասածª ոչ մաքուր անցյալի մասին: Եթե այդպես նայենք` ոչ մեկս էլ արժանի չէ, բոլորս էլ մեր մեղքերն ունենք, մեր սխալները: Ընդհակառակըª մեղք է գործվում նրա կողմից, ով սկսում է քննադատել նման դեպքերում, քանզի միայն Աստված գիտի` ով է արժանի, իսկ ով` ոչ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
