Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

"ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ ՊԵՏՔ Է ՆԵՐՇՆՉԻ ԾՆՈՂԻՆ ԱՅԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ"

Արխիվ 12-16

"ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ ՊԵՏՔ Է ՆԵՐՇՆՉԻ ԾՆՈՂԻՆ ԱՅԴ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ"


Oրերս ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ազգային ժողովում ներկայացնելով "Հանրակրթության մասին" օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը եւ այն որակեց կրթական լրջագույն նախաձեռնություններից մեկը: Հիշեցնենք, որ ըստ նախագծի` Հայաստանում պարտադիր կհամարվի ոչ թե 9-ամյա, այլ 12-ամյա կրթությունը: Մինչդեռ 12-ամյա ոչ պարտադիր կրթությունն անգամ մինչ օրս բազում դժգոհությունների եւ հարցերի տեղիք է տալիս: Ինչեւէª պարտադիր կրթության տեւողությունը երկարաձգելու անհրաժեշտության այլ խնդիրների շուրջ զրուցեցինք ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ:
-12-ամյա կրթության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ մենք մեր աշակերտներին ուզում ենք տեսնել մրցունակ` ամբողջ աշխարհում: Իրականում դա մեծ խնդիր չէ, քանի որ 9-րդ դասարանն ավարտող աշակերտների մեծ մասը` երեսուն հազարից մոտ քսանյոթ հազարը, շարունակում է իր ուսումը:
12-ամյա կրթությունը չի ակնկալում միայն հանրակրթական դպրոց կամ միայն ավագ դպրոց, այլ նաեւ նախնական մասնագիտական ուսումնական հաստատություն, քոլեջներ, արհեստագործական դպրոցներ եւ այլն: Անհրաժեշտությունը նախ կրթություն ունենալն է ամբողջ կյանքի համար: Այսինքն` լինել մրցունակ միջազգային ասպարեզում, որ մեր հայ երեխան էլ ունենա շատ ավելի որակյալ գիտելիքներ, ինչին 9-ամյա կրթությունը չի բավարարում. այսօր աշխարհում նա մրցունակ չէ միայն 9-ամյա կրթության վկայականով: Մենք ուզում ենք ե՛ւ պարտադրել, ե՛ւ հասկացնել մեր քաղաքացուն, որ ուզում ենք իրեն տեսնել բարձր ինտելեկտով, որակյալ կրթությամբ եւ շրջանավարտի նկարագրի բոլոր պահանջները իրականացրած:
- Կարելի՞ է Ձեր ասածից եզրակացանել, որ այսօր դպրոցներում չկա կրթության որակի բավարար մակարդակ:
- Մենք չենք համարում, որ կրթության որակը բավարար մակարդակի չենք հասցրել: Այսօր բավականին ե՛ւ ծրագրեր ենք մշակել, ե՛ւ դասագրքեր, ե՛ւ ուսումնամեթոդական, ե՛ւ ուսումնատեխնիկական ձեռնարկներ: Պետությունը լրացուցիչ բավական ներդրումներ է անում, որ այսօր կրթությունը, համենայնդեպս`  հանրակրթությունը, լինի բարձր մակարդակում: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կողմից իրականացվող արտաքին գնահատումներից զատ` կան նաեւ հանրապետական ու միջազգային օլիմպիադաներ, ինտելեկտուալ տարբեր դպրոցներ, որտեղ մեր դպրոցականներն ակտիվություն են ցուցաբերում ու նաեւ հաղթանակներ գրանցում:
- Չե՞ք կարծում, որ 11 եւ 12-րդ դասարանների աշակերտները հենց դպրոցական բացը լրացնելու համար է, որ զբաղված են կրկնուսույցների մոտ պարապելով, եւ նրանց հիմնական նպատակը ոչ թե դպրոցի գիտելիք ստանալն է, այլ` ԲՈՒՀ ընդունվել:
- Ճիշտ նկատեցիք, մենք այդ խնդիրն ունենք, այո: Եվ այդ խնդրի շրջանակներում որոշակի գործողություններ արդեն անում ենք  առաջին հերթին` 12-րդ դասարանցու դեմ, ով խույս է տալիս դպրոցից եւ գնում է կրկնուսույցների մոտ: Պետք է յուրաքանչյուր դպրոց, յուրաքանչյուր մանկավարժական կոլեկտիվ յուրովի գտնի դրա դեմ պայքարելու ձեւերը, իսկ ԿԳ-ն էլ իր հերթին` ուսումնական պլաններով, ծրագրերով, դասագրքերով կնպաստի դրան: Սակայն այս խնդրի լուծման համար պետք է փոխվի նաեւ հասարակության մտածողությունը: Առաջիկայում մենք թվեր կբերենք, թե որ ավագ դպրոցում քանի երեխա պարապեց եւ ընդունվեց իր ուժերով, եւ քանիսը կրկնուսույցների մոտ պարապելով: Այսինքն մենք, այո, այստեղ խնդիր ունենք եւ պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Ինքը` ավագ դպրոցը, պետք է ներշնչի ծնողին այդ վստահությունը, քանի որ ընդամենը այստեղ վստահության խնդիրն է դեպի ավագ դպրոցը:
- Իսկ ի՞նչով է պայմանավորված, որ ինչպես Դուք նշեցիք, որ վստահության խնդիր կա ավագ դպրոցի տված գիտելիքների հանդեպ: Ի՞նչն է պակասում:
- Պակասում է ժամանակը: 12-ամյա կրթությունը 2009 թվականից սկսվեց` չորս-հիգ տարի է ընդամենը, ավագ դպրոցին ժամանակ է պետք լիովին կայանալու համար: Կադրային փոփոխություններ եղան, մնացին ամենահնարավոր պատասխանատվությունը կրող ուսուցիչները: Ուսումնանյութական բազայի հարստացման, շենքային պայմանների խնդիրներ կան, որովհետեւ պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որ աշակերտը վստահ գա, մտնի, իր երեք տարիների գիտելիքներն ստանա եւ գնա: Այստեղ ունենք խնդիրներ, բայց պետությունը այսօր հնարավոր ամեն բան անում է եղած բացերի լուծման, վերացման ուղղությամբ: Աշխատում ենք Համաշխարհային բանկի հետ, որի աջակցությամբ առաջիկայում մոտ քսան դպրոցներում վերանորոգումներ կլինեն, գույքով կվերազինվեն, լաբորատորիաները կհարստացնենք, ստեղծվելու են էլեկտրոնային լաբորատորիաներ: Այսինքն` ավագ դպրոցը դեռ պետք է զարգանա, ուժեղանա:
- Նախարարությունը որքա՞ն լրացուցիչ ֆինանսավորում է ներդնելու 12-ամյա պարտադիր կրթության անցնելու համար:
- Լրացուցիչ ֆինանսավորման մասին շատ բան չեմ կարող ասել, դա ավելի շուտ մեր ֆինանսների վարչության հարցն է:
- Ամփոփենք թեման` որն է 12-ամյա պարտադիր կրթության առանցքային նպատակը:
- Ամբողջական, մրցունակ, ճիշտ կրթություն ստանալը: Եվ  աշխարհում` պարտադիրի առումով չեմ կարող ասել, բայց միայն քսան տոկոս երկրներում է, որ կրթությունը տասնամյա է: Այսինքնª գրեթե ամբողջ աշխարհում տասներկուամյա կրթություն է: Բայց, նորից եմ ասում, մեզ համար այդ պարտադիրը ցավալի ու դժվար բան չէ. ընդամենը մի քանի հազար հայ երեխայի, հայ մարդու մոտեցման, վերաբերմունքի եւ գիտակցության խնդիր ենք լուծելու: Որ հետագայում աշխարհի որ մասում էլ հայտնվեն, լինեն 12-ամյա կրթությամբ մրցունակ մարդիկ, պատրաստ` աշխատանքային եւ մասնագիտական հմտություններով: Եվ անգամ եթե վարորդ աշխատեն, լինեն հնարավորինս ինտելեկտով, որը կստանան ուսման 12 տարիների ընթացքում:

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ