Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ ԵՆ


Գաղտնիք չէ, որ այս տարվա առաջին ամիսներին նկատելիորեն նվազել են Հայաստանից ապրանքներ արտահանման-ներմուծման ցուցանիշները: Դա, թերեւս, պետք է ազդեր նաեւ բեռնափոխադրումների, այսինքնª բեռնափոխադրող ընկերությունների եւ, մասնավորապես, երկաթուղային համակարգիª "Հարավկովկասյան երկաթուղի" ¥ՀԿԵ¤ ընկերության գործունեության վրա: Սակայն ընկերության գլխավոր տնօրեն ՎԻԿՏՈՐ ՌԵԲԵՑՆ այնքան էլ մռայլ տրամադրություններ չուներ.

"ԱՆԿՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԵՐԵՔ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐՈՎ"

-Իհարկե, մենք բախվեցինք բեռնափոխադրումների նվազման փաստին եւ հասկանալի է, որ դա ընկերության համար խնդիր է: Մասնավորապես այն առումով, որ թեեւ մինչ այդ նախատեսում էինք իրականացնել ընկերության աշխատակիցների աշխատավարձերի 7 տոկոսանոց բարձրացում, սակայն ստիպված ենք դեռ բավարարվել 1,7 տոկոսանոց բարձրացմամբ: Բեռնափոխադրումների անկումն այս տարվա առաջին եռամսյակում մոտ 15 տոկոս էր, եւ դա առաջին պլան է մղում էլ ավելի, այսպես ասած, խնայողական գործունեություն իրականացնելու խնդիրը: Դրան միտված մի շարք գործիքներ, սկսած էներգախնայողությունից, վերջացրած աշխատակիցների արտադրողականության բարձրացմամբ, սկսել ենք կիրառել դեռ նախորդ տարիներին, եւ հիմա խնդիր է դրված այդ մեխանիզմները ծավալել ողջ համակարգով մեկ:
- Իսկ ինչո՞վ եք բացատրում բեռնափոխադրումների անկումը, հաշվի առնելով, որ անցած տարի եւս անկում ունեիք:
- Անկում, իհարկե, կա, եթե ավելի երկարաժամկետ կտրվածքով նայենք, ապա մեր` Հայաստան մուտք գործելու ժամանակահատվածի համեմատ, իհարկե, նկատելի աճ ունենք, թեեւ այդ ընթացքում ունեցել ենք ե՛ւ աճի, ե՛ւ անկման տարիներª պայմանավորված տարբեր գործոններով: Իսկ այս տարվա անկումը պայմանավորված է երեք կոնկրետ ապրանքատեսակներով: Առաջինըª չենք տեղափոխել ցեմենտի արտադրության հետ կապված եւ ոչ մի բեռ, ինչպես նաեւ պատրաստի արտադրանքª ցեմենտ: Մինչդեռ այս ուղղությամբ ունեինք զգալի ծավալներ: Հաջորդը. մեր մյուս խոշոր գործընկերներից մեկըª հանքարդյունաբերությամբ զբաղվող "Գեոպրոմայնինգը", շահագործման մեջ է դրել արտադրական նոր տեխնոլոգիա, սակայն դեռ արտադրության նախագծային հզորության մակարդակ դուրս չի եկել: Իսկ ասենքª Հայաստան բեռների ներմուծման ուղղությամբ թեեւ տարվա առաջին երկու ամիսներին կար նկատելի անկում, հիմնականում` մաքսային բնույթի տեխնիկական-փաստաթղթային խնդիրների պատճառով: Սակայն լուծումներն արդեն տրված են, եւ անցած ամսվա կտրվածքով, օրինակ, տեղափոխել ենք 2,5 անգամ ավելի հացահատիկային բեռներ, քան անցած տարի: Աճել են կոնտեյներային, պղնձի խտանյութի բեռնափոխադրումները եւ այլն: Այսինքնª մարտին աճն անգամներով է, եւ եռամսյակային կտրվածքով կունենանք անցած տարվա հետ համեմատելի իրավիճակ: Այսպիսովª հիմնականում անկում ունենք, ինչպես նշեցի, երեք ապրանքատեսակների մասովª ոսկու արդյունաբերական հանքանյութ, ցեմենտի արտադրության կոմպոնենտներ եւ ցեմենտ: Եվ այս խնդիրն էլ, հուսով ենք, ժամանակավոր բնույթի է:

ՀԿԵ-Ի "ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ, ՄԵՂՄ ԱՍԱԾ,
ՉԱՓԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ"


-Կա նաեւ վարկած, որ երկաթուղային բեռնափոխադրումների անկումը կապված է սակագների հետ...
- Թե մեր համակարգում գնագոյացումն ինչպես է ձեւավորվում, շատ է ներկայացվել: Սակայն որոշ գործոններ հիշեցնեմ: Նախ այն, որ ներմուծում-արտահանում ուղղությամբ սակագնային հաշվարկներն իրականացվում են շվեյցարական ֆրանկով, եւ դրանով հաշվարկված` մեր սակագներում որեւէ փոփոխություն չկա: Բայց փաստացի հաշվարկներում նախ պետք է ֆրանկը վերահաշվարկել դոլարի, դոլարը` դրամի, եւ այդ անցումների ժամանակ փոխարժեքային տարբերությունները իրենց դերն ունենում են վերջնական սակագնի վրա: Այսինքն` ինչ-որ առումով դարձել ենք տասնամյակներ առաջ մշակված այդ ֆրանկային հաշվարկի պատանդը:
Մեկ այլ առանձնահատկություն եւս ունեն հայաստանյան բեռնափոխադրումները` ներքին, թե արտաքին. տեղափոխման միջին հեռավորությունը 300 կմ-ից էլ պակաս է, մոտ` 260: Մինչդեռ խորհրդային ժամանակներում էլ նպատակահարմար համարվում 500 կմ եւ ավելի հեռավորությանբ երկաթուղային բեռնափոխադրումները, եւ մինչեւ 50 կմ հեռավորությամբ փոխադրվելիք բեռները նույնիսկ չէին ընդունվում, իսկ միչեւ 300 կմ-ի համար գործում էին բարձր սակագներ: Իսկ հիմա Հայաստանում, կրկնում եմ, ունենք 260 կմ միջին բեռնափոխադրումներ, այսինքն` ստիպված ենք մրցակցել ավտոտրանսպորտի հետ:
Եվ, վերջապես, ինչպես 2013թ., այնպես էլ` 2014-ին ունեցանք էլեկտրաէներգիայի սակագների էական աճ: Սակայն անգամ այդ հարվածը մեր վրա վերցրինք` մտածելով ֆինանսական պակասորդը համակարգի օպտիմալացման հաշվին փակելու նոր ուղիների մասին:
Սակայն փոխարժեքային այդ խնդիրները բեռնափոխադրումների ներկայացրածս անկման վրա իրենց ազդեցությունը չեն թողել: Նկատի ունեմ, որ եթե մտածենք, թե անկման պատճառն այն է, որ մեր սակագներն աճել են եւ ընկերությունները հրաժարվում են մեր ծառայություններից, ապա այդ դեպքում նրանք պետք է, չէ՞ այլընտրանքային տարբերակին անցնեինª իրենց բեռները տեղափոխեին ավտոտրանսպորտով: Մինչդեռ ավտոմոբիլային բեռնափոխադրումների մասով հունվարին 17 տոկոս անկում է արձանագրվել: Իսկ մեզ մոտ անկումը, հիշեցնեմ, նկատելիորեն քիչ էր` 15 տոկոս, եւ պետք է հաշվի առնել նաեւ, որ հայաստանյան ընդհանուր բեռնափոխադրումների մեջ մեր մասնաբաժինը 30 տոկոս է, այսինքնª բացարձակ ցուցանիշներով ավտոտրանսպորտային բեռնափոխադրումների անկումը մեր համեմատ էլ ավելի ցայտուն է:
- Ամեն դեպքում` վերջերս խոսակցություններ եղան, որ ՀԿԵ-ն ծանր ֆինանսական վիճակում է, եւ նույնիսկ հայտնվել եք սնանկացման եզրին:
- Ընկերության սնանկացման մասին որոշումներ դատարանն է կայացնում, եւ դուք լսե՞լ եք, որ որեւէ մեկը գոնե մտածում է դիմել դատարան` նման պահանջով:
Ինչ վերաբերում է նման խոսակցություններին, ապա երեւում է` ոչ բոլորն են ուզում գիտակցել կոշտ մրցակցային պայմաններում "Հարավկովկասյան երկաթուղի" ընկերության հաջող գործունեությունը: Ամեն դեպքումª բառացիորեն օրերս ստացանք ընկերության 2014թ. ֆինանսական իրավիճակի մասին աուդիտի դրական եզրակացությունը: Աուդիտորը փաստում է, որ մենք ողջ ծավալով ֆինանսավորել ենք մեր ներդրումային ծրագրերը, ողջ ծավալով կատարել ենք ֆինանսական պարտավորությունները, մինչեւ իսկª սոցիալական բնույթի տարաբնույթ ծրագրերով: Հաստատել է նաեւ, որ մենք չունենք որեւէ պարտք` պետբյուջեի նկատմամբ, եւ որ անցած տարի, մասնավորապես մեր գործունեության օպտիմալացման ծրագրերի հաշվին ստացել ենք նախատեսվածից էականորեն ավելի մեծ եկամուտ: Եվ այս փաստերը միանշանակ ցույց են տալիս, որ մեր սնանկության մասին խոսակցությունները միանգամայն անհիմն հորինվածք են: Ամեն դեպքումª մենք չենք կարող մեզ թույլ տալ ոմանց նման հաճույք պատճառել. ընկերությունը միանգամայն այլ խնդիր ունի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ