"ԶԱՏԻԿԻ ՕՐԸ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ՀԱՄԵՐԳՆԵՐԻ"
Արխիվ 12-16ՄԱՐԴԿԱՆՑ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ՀԱՄԵՐԳՆԵՐԻ"
"Կան որոշ աղանդներ` հատկապես ավետարանական ուղղվածության, որոնք նշում են Զատիկի տոնը: Զատիկի տոնը նշում է նաեւ "Կյանքի խոսքը", բայց վստահ չեմ` հավկիթ ներկում են, թե` ոչ",- iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին` արդյոք աղանդավորները եւս նշում են Սուրբ Հարության տոնը, ասաց Տեր ԵՍԱՅԻ քահանա ԱՐԹԵՆՅԱՆԸ:
Հարցին` այդ դեպքում ինչպե՞ս են նշում, հոգեւորականը նկատեց.
– Զատիկի տոնին ընդառաջ` շատ աղանդներ` իբրեւ թե զատկական միջոցառումներ են կազմակերպում եւ թերթոններ տարածում քաղաքում, բայց երբեք հստակ իրենց անունը չեն նշում, պարզապես թերթոնների վրա գրում են` հրավիրում ենք այսինչ տեղը` շոու ծրագրերով Զատիկը նշելու: Խնդիրը հենց սա է` Զատիկի օրը աղանդավորները մարդկանց հրավիրում են համերգների, ոչ թե զատկական տոնակատարության:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
