ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
Արխիվ 12-16ՄԵԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ
Օրերս աննախադեպ քաղաքական ակցիայով հանդես եկավ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանըª հայտարարելով, թե այեւս ցանկություն չունի իր նստավայրում տեսնել ԱՄՆ դեսպան Էնդրյու Շապիրոյին: Առիթն այն էր, որ ամերիկյան դեսպանը որոշել էր քննադատել Զեմանին, որ նա մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմի ավարտի 70-ամյակին նվիրված տոնակատարություններին: Եվ արդյունքումª Չեխիայի ղեկավարն էլ չի ցանկանում դեսպանին իր նստավայրում տեսնել. "Չեմ կարող պատկերացնել, որ Չեխիայի դեսպանը Վաշինգտոնում խորհուրդներ տա ԱՄՆ նախագահին, թե ինչպես եւ ուր ծրագրի իր ծառայողական այցերը":
ՄԱՅԻՍԻ 9-Ըª ՎԵՐՋՆԱԿԱՆ "ՋՐԲԱԺԱՆ"
Մեկ-երկու տարի առաջ, իհարկե, ոչ թե նույնիսկ մի "խեղճուկրակ" չեխ, այլ անգամ եվրոպական առաջատար երկրների լիդերները լավագույն դեպքում միայն դեմքի մի փոքր թթու արտահայտությամբ կընդունեին "սեփական" ամերիկյան դեսպանների դիվանագիտական առաքելությունից կիլոմետրերով հեռու նման խորհուրդ-հրահանգները: Բայց հիմա, անգամ չեխերն են այնքան "լկտիացել", որ ոչ միայն արձագանքում են, այլ նույնիսկª նման հնչեղ ապտակներ են հասցնում ամերիկյան դեսպանին: Բայց ճշտենք. ապտակը ոչ թե դեսպան Շապիրոյին էր հասցված եւ ոչ էլ նույնիսկ նրա վերադասինª պետքարտուղար Ջոն Քերիին: Այս ապտակի իսկական հասցեատերը Սպիտակ տունն է եւ անձամբ նախագահ Օբաման, հաշվի առնելով, որ հենց նա սկիզբ դրեց մոսկովյան միջոցառումներին մասնակցությունից հրաժարվելու կարելի է արդեն ասելª քաղաքականությանը, եւ ամերիկյան դեսպաններն էլ, բնականաբար, քրտնաջան աշխատում են, որ մյուս երկրների ղեկավարները հետեւեն Օբամայի օրինակին: Եվ արդեն իսկ կարելի է նույնիսկ փաստել, որ մայիսի 9-ին Մոսկվա մեկնել-չմեկնելու հարցը դարձել է յուրօրինակ բաժանարար գիծ ռուս-ամերիկյան հարաբերություններումª չմեկնողներն իրենց հավատարմությունն են ցուցաբերում Վաշինգտոնին ու ՌԴ-ին քաղաքական մեկուսացնելու մասին Օբամայի հայտարարություններին, մեկնողներն էլ ցույց են տալիս, որ առնվազն ընդունելի են համարում ԱՄՆ-ի համաշխարհային լիդերությունը "բողոքարկող" ռուսական քաղաքականությունը, եւ Չեխիայի նախագահի նման կոշտ հայտարարությունն էլ պարզապես դրա վառ օրինակն էր:
Ընդ որում, այս մեծ "ջրբաժանում" մեկ հետաքրքիր դրվագ էլ է նկատվում: Նախª մի շարք երկրներ ¥հիմնականումª եվրոպական¤ հայտարարել են, որ առաջին դեմքի մակարդակով Մոսկվա չեն մեկնի, սակայն "տակից" մի քիչ ավելի փոքր տրամաչափի պատվիրակություններ են ուղարկում: Այլ երկրներ, ինչպես ասենք Գերմանիան, ասում է, թե կանցլերը մայիսի 9-ին Կարմիր հրապարակի զորահանդեսին ներկա չի լինի, սակայն նաեւ ակնարկում են, թե տիկին Մերկելը Մոսկվայում կլինի մայիսի 10-ին: Արդյունքումª եվրոպական պետությունների մի զգալի մասը կայցելեն Մոսկվա, մի քանիսըª միանշանակ կանգնած են բարիկադների ամերիկյան թեւում: Բայց հիմնական մասը եւ այդ թվումª եվրոպական լիդերները կա՛մ ավելի թույլ մակարդակով, կա՛մ մայիսի 9-ից մեկ օր շուտ կամ ուշ` կլինեն Մոսկվայում, եւ այս հանգամանքը, թերեւս, լուրջ ահազանգ է Վաշինգտոնի համար: Այն առումով, որ մինչ վերջերս էլ ամերիկյան հարյուր տոկոսանոց ռազմաքաղաքական վերահսկողության տակ գտնվող Եվրոպայի մեծ մասն այսպիսով ակնարկում է, որ կա՛մ արդեն իսկ ամերիկյան դեսպաններին տեսնել անգամ չի ցանկանում, կա՛մ էլ, որ այս կերպ շարունակվելու դեպքում ոչ հեռու ապագայում կվարվեն Չեխիայի նախագահի օրինակով: Եվ Վաշինգտոնի այդ մտահոգությունը, թերեւս, այնքան լուրջ է, որ մինչեւ իսկ հիմնական "հեղափոխական" ստրատեգ Ջորջ Սորոսն է սկսել գովերգել Ուկրաինա-Եվրոպա ուղղությամբ ՌԴ նախագահի քաղաքականության էֆեկտիվությունը. "Պուտինը ձեռք է բերում բոլոր առավելությունները": Ընդ որումª տեղը-տեղին նյարդայնացած Սորոսը նույնիսկ որոշ փակագծեր է բացում. "Պուտինը Ուկրաինայում ռազմական հաղթանակ չի ցանկանում, որ նվաճի այդ երկրի մի մասը եւ պատասխանատվություն ստանձնի նրա համար...": Եվ սա՞ էր Վաշինգտոնի ծրագրածը. ավերել Ուկրաինայի մի մասը եւ ռուսներին ստիպելª այն զենքով իր վերահսկողության տակ առնել: Արդյունքումª ԱՄՆ-ը մի ճոխ պատժամիջոց-շոու կսարքեր, իսկ ավերված տարածքներին կերակրելովª Ռուսաստանը մինչեւ վերջ կթաղվեր ճգնաժամային ճահճի մեջª իր հերթին դառնալով "հեղափոխականացման" շատ հարմար օբյեկտ: Ի դեպ, թերեւս ի պատասխան, Վ. Պուտինն էլ իր հերթին որոշ փակագծեր բացեցª հայտարարելով, որ Մինսկում կայացած բանակցությունների ժամանակ նաեւ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն է իրեն առաջարկելª երցնել Դոնբասն ու ֆինանսապես "տեր կանգնել": Իսկ Պուտինը, ինչպես խոստովանում է Սորոսը, չընկավ այդ թակարդը. "Նա ձգտում է ֆինանսական եւ քաղաքական կրախի, որը կկազմաքանդի Ուկրաինան, ինչի համար պատասխանատվություն կրելու կարիք էլ չի լինի": Եվ ահա ամերիկյան այս խաղերի արդյունքում էլ. "Ուկրաինան արդեն հայտնվել է անդունդի եզրին" եւ շուտով "դիմադրությունը կկոտրվի": Դե դրանից հետո էլ. "Հաղթանակած Պուտինի եվրոպացի բարեկամները կհասնեն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման":
ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ
Մի խոսքով, ըստ ամերիկյան "հեղափոխականի", մնացել է միակ տարբերակըª Եվրոպան պետք է ամեն կերպ, մինչեւ իսկ "Ռուսաստանի դեմ ուղղակի ռազմական բախման" միջոցով պաշտպանի Ուկրաինան: Բայց երբ այսքանից հետո անգամ Եվրոպայում նախընտրում են ռուսների հետ պատերազմելու փոխարեն ամերիկյան դեսպանների հետ չշփվել ու Մոսկվա գնալ, ապա դա հուշում է, որ պարոն Սորոսի այս "սարսափազդու" պատմությունները, ավելի կոնկրետª Վաշինգտոնի ուկրաինական եւ եվրոպական քաղաքականությունը իրոք լուրջ փակուղի է մտել:
Առավել եւս, որ նույն պահին, երբ ռազմաքաղաքական հարթակում է պատրաստվում կամ արդեն ռուսների հետ դավաճանել ԱՄՆ-ին, նաեւ չինացիների հետ է մտել նման խաղերի մեջ, միայն թե արդեն տնտեսական հարթակում:
Գումարած դրանª մայիսի 9-ի այդ մեծ "ջրբաժանը" նաեւ Ռուսաստանի մեկուսացման Օբամայի հայտնի քաղաքականությանն է ծանր հարված հասցնում, հաշվի առնելով, որ արդեն իսկ 68 հրավիրվածներից 25 երկրներ հաստատել են, որ առաջին դեմքի մակարդակով են Մոսկվա մեկնելու: Դրանց թվում են` Հնդկաստանն ու Չինաստանը, ինչն արդեն, պատկերավոր ասած, աշխարհի կեսն է:
Այս ամենով հանդերձª մեզ համար էական նշանակություն ունի նաեւ այն, որ Մոսկվա կմեկնի ոչ միայն հայաստանյան պատվիրակությունը, այլեւª ադրբեջանական: Երկու երկրների մասնակցությունն էլ մոսկովյան միջոցառումներին, իհարկե, իր պատմական հիմքերն ու ժամանակակից տրամաբանությունն ունի: Հայաստանի պարագայում այդ տրամաբանությունը, հասկանալի էª Եվրասիական միության անդամակցությունն է եւ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները, իսկ ավելի դետալային առումովª նաեւ պետք է հաշվի առնել ապրիլի 24-ի առթիվ ՌԴ նախագահի սպասվող այցը Հայաստան: Ընդ որում, այս եւ մյուս բոլոր գործոններից յուրաքանչյուրն էլ իր էֆեկտն ունի նաեւ ղարաբաղյան հարցի վրա, եւ այդ նյուանսները, հասկանալի է, նաեւ պարտադրում են Ադրբեջանինª համապատասխան ժեստեր ուղղել դեպի Մոսկվա: Ընդ որում, այդ պարտադրանքը միշտ էլ եղել է, թեեւ այս պահին կա այն առանձնահատկությունը, որ դա Վաշինգտոնում կարող է ընկալվել որպես Մոսկվայի հետ բարիկադների նույն կողմում տեղավորվելու փաստ: Առավել եւս ուր, ինչպես շարունակում են ¥այս մասին նախնական տեղեկություն տալու առիթ ունեցել ենք¤ տեղեկացնել մեր արժանահավատ աղբյուրները, հայաստանյան այցի ժամանակ Վ. Պուտինը իրոք պատրաստվում է Ղարաբաղի հետ կապված կոնկրետ առաջարկներ ներկայացնել, եւ եթե հանկարծ դրան նաեւ գործնական քայլեր հաջորդեն, ապա դա, թերեւս, Վաշինգտոնում կընկալվի որպես հարավկովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերն էականորեն ամրապնդող գործոն, որն ի զորու կլինի նաեւ Վրաստանին արագորեն վերջնականապես դուրս բերել ամերիկյան ուղեծրից: Ու կարծես այդ մտավախությունը կա նաեւ Անկարայում, հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս տարբեր ձեւաչափի հանդիպումներով փորձում են գոնե տաք պահել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքի գաղափարը: Եվ այս ամենից զատ, երբ հաշվի ենք առնում նաեւ Իրանի շուրջ վերջերս ստեղծված նոր իրավիճակը, որն ի զորու է խառնել Մերձավոր Արեւելքի բոլոր խաղաքարտերը, ապա կարելի է ասել, որ ոչ միայն ՌԴ-Ուկրաինա-Եվրոպա-ԱՄՆ, այլեւ զուգահեռաբար նաեւ ՌԴ-Հարավային Կովկաս-Մերձավոր Արեւելք-ԱՄՆ հարթակում է սպասվում խորքային փոփոխությունների ժամանակաշրջան: Իսկ թե Հայաստանը կոնկրետ ինչ սպասելիքներ պետք է ունենա, ապա թերեւս շատ բան պարզ կդառնա ապրիլի 24-ի եւ այդ առիթով ՌԴ նախագահի հայաստանյան այցի համատեքստում:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
