Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Ինչպես հայտնի է, մեր երկիր ժամանում է ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԸ: Եվ ահա դրա շուրջ մի զարմանալի աժիոտաժ է սկսվել լրատվական դաշտում: Ոմանք սովորության համաձայն, էլ ավելի մեծ ինտենսիվությամբ ծամծմում են Քարդաշյանի բարեմասնությունների եւ անձնական կյանքի հետ կապված մանրամասները, իսկ մյուսները սկսել են նույնիսկ այնպիսի զարմանալի բաներ գրել, իբր ամոթ է Քարդաշյանին Ծիծեռնակաբերդ թողնել: Զարմանալով հանդերձ, այդ դատափետողներին մնում է ընդամենը մեկ հարց հղել` իսկ դուք գոնե արե՞լ եք Հայոց ցեղասպանության հարցը աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու  գոնե մեկ տոկոսը Քիմ Քարդաշյանի արածից: Չէ՞ որ Քարդաշյանը, ով ունի 24 մլն հետեւորդի հավանությանն արժանացած էջ "Ֆեյսբուքում" եւ ավելի քան 30 մլն հետեւորդ ունեցող էջ "Թվիթերում", իր այդ էջերի լայն լսարան ունենալն օգտագործել է մեր խնդիրը բարձրաձայնելու համար, դրա հետեւանքով նաեւ վաստակելով թշնամիներ եւ 100 հազարավոր դոլարների կորուստներ տալով իր բիզնեսում:
Այն, որ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ չի էլ թաքցնում, որ հենց ինքն է նպաստում լարվածության աճին հակամարտության գոտում, նորություն չէ, սակայն այդ զարմանալի փաստին հարկ համարեց անդրադառնալ եւ ՀՀ նախագահը. "Մենք, իհարկե, կիսում ենք համանախագահների այն կարծիքը, որ ժողովուրդներին պետք է նախապատրաստել ոչ թե պատերազմի, այլ` խաղաղության: Սակայն, ցավոք սրտի, Ադրբեջանի ղեկավարությունը վարվում է ճիշտ հակառակ կերպ: Բոլորս դիտարկում ենք իրավիճակի լարում` սկսած անցած տարվա ամառվանից: Բոլոր դեպքերում պետությունների եւ այս հարցով զբաղվող պաշտոնատար անձանց շրջանում կասկած չկա, որ էսկալացիայի պատճառն Ադրբեջանն է": Ավելորդ չէր նաեւ Սերժ Սարգսյանի զգուշացումը. "Եթե Ադրբեջանը դիմի հերթական արկածախնդրության, մենք չենք վախենա պատերազմելուց": Անշուշտ, ճիշտ է, որ խաղաղություն ունենալու համար պետք է պատրաստվել պատերազմի, բայց, այնուամենայնիվ, հուսանք, որ նավթի բույրը դեռ ամբողջովին չի չորացրել մազութային սուլթանատի բռնապետի ուղեղը:
Մեզ անզարմանք չթողեց եւ նախկին վարչապետ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԸ: Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը արձանագրեց թե ինչ օյին է բերել որձ կովերի մասնագետը մեր կինոյի գլխին. "Հայֆիլմում" 1990-ական թվականներին հանդիպում էր վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ: Խոսում էինք կինոյի օրենքի, հարկային խնդիրների մասին, որպեսզի կինոն զարգանա: Հրանտ Բագրատյանն ասաց, որ ոչ մի հարկային արտոնություններ. նրբերշիկ արտադրողն ու կինո արտադրողը պետք է լինեն նույն հարկային դաշտում: Դա բերեց նրան, որ մեր կինոն կամաց-կամաց դառավ ներբերշիկ, այն, ինչ ունենք այսօր": Սակայն Բագրատյանը զարմանալիորեն դրան արձագանքեց` վիրավորելով ամբողջ մտավորականությանը. "Սա շատ հետաքրքիր է: Վկայում է մեր մտավորականության որոշ "ներկայացուցիչների" ողորմելի վիճակի մասին":
Բոլորիս է հայտնի ասացվածքը հայի ետին խելքի մասին: Սակայն զարմանալիորեն այնպես է ստացվում, որ միգուցե շուտով խոսենք ոչ թե հայի, այլ ամերիկացու ետին խելքի մասին: Պատճառն այն է, որ այժմ ԱՄՆ նախկին պետքարտուղար ՋԵՅՄՍ ԲԵՅՔԵՐԸ խոստովանում է ամերիկյան քաղաքականության սխալը, որ դեռ 15 տարի առաջ չեն փորձել Ռուսաստանին հրավիրել ՆԱՏՕ. "Մենք եւ արեւմտյան մեր դաշնակիցները պետք է միջոցներ գտնենք Ռուսաստանին ազգերի միություն վերադարձնելու համար: Շուրջ 15 տարի` Ելցինի եւ Պուտինի կառավարման առաջին տարիներին, մենք լավ հարաբերություններ ենք ունեցել Ռուսաստանի հետ, իսկ հիմա վերադարձել ենք 40 տարի առաջ եղած վիճակին": Ետին խելքով` նախկին պետքարտուղարը նաեւ մատնանշեց, որ ԱՄՆ-ում ի վերջո պետք է հասկանան, որ Ամերիկան չի կարող ամբողջ աշխարհի համար ոստիկան լինել: Դե ինչ, ամերիկացու ետին խելքը Բարաք Օբամայինը լիներ:
Իսկ հաճելիորեն մեզ զարմացրեց Չեխիայի նախագահ ՄԻԼՈՇ ԶԵՄԱՆԸ, ով ի պատասխան ամերիկյան դեսպանի քննադատությանը, թե ինչու է պատրաստվում մայիսի 9-ին Մոսկվայում հաղթանակի տոնակատարություններին մասնակցել, որոշեց այլեւս չտեսնել դեսպանի երեսը նախագահական նստավայրում: "Չեմ կարող պատկերացնել, որ Չեխիայի դեսպանը Վաշինգտոնում խորհուրդներ տա ԱՄՆ նախագահին, թե ինչպես եւ ուր ծրագրի իր ծառայողական այցերը",- հայտարարել է Չեխիայի նախագահը: Եվ իրոք, այդ ինչպե՞ս է պատահում, որ գրեթե ցանկացած երկրի դիվանագետներն իրենց դիվանագետի պես են պահում եւ օտար երկրների նախագահաներին անտեղի խորհուրդներ չեն տալիս, իսկ Ամերիկայի դեսպանները ամենուրեք խոթում են իրենց քթերը, որոնց երկարությանը կնախանձեր անգամ Բուրատինոն: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, հուսանք, որ աշխարհում գնալով ավելի ու ավելի շատերը կհետեւեն Զեմանի դրական, արժանապատիվ կեցվածքին:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ