ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Արխիվ 12-16
Եվ հանկարծ ինչ-որ մեկը ամենավերջին բառերն է ասում իշխանությունների հասցեին, հայտարարություններ անում ռեժիմը տապալելու մասին, վարկաբեկում մեր պետությունը եւ անարգում մեր բոլոր սրբությունները, ընդհուպ վիրավորում Ցեղասպանության զոհերի հիշատակը` պարզելով "Հարյուրամյակն առանց ռեժիմի" կարգախոսը:
Չի կարելի հանդուրժել այս ամենը: Կարծում եմ, ժամանակն է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, թույլ չտալ, որ իրենց հայ ժողովրդի զավակ, քաղաքական գործիչ հորջորջող մի խումբ արկածախնդիրներ ստվեր գցեն Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցառումների վրա: Սա այն դեպքն է, երբ հանդուրժողականությունն արդարացված չէ: Գիտեք, որ միշտ ձեռնպահ եմ մնացել կոշտ գնահատականներից, բայց այս պարագայում նման անպատասխանատու վարքագիծը պետք է կոշտ հակազդեցության արժանանա ոչ միայն իշխանությունների, այլեւ հանրության կողմից: ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
