ԻՆՉ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ 2015 ԹՎԱԿԱՆԻՑ
Արխիվ 12-16ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ 2015 ԹՎԱԿԱՆԻՑ
Այս տարվա հունվարի 14-ից iravunk.com կայքը կազմակերպեց քվեարկություն` պարզելու համար, թե մեր ընթերցողներն ինչ ակնկալիքներ ունեն 2015 թվականից: Քվեարկությունը ավարտվել է օրերս, նրան մասնակցել է 600 ընթերցող: 315 մասնակից կամ մասնակիցների 52 տոկոսը բավականին հոռետեսորեն են մոտենում եւ պատասխանել են, որ տեսնելով ներկայից վիճակը, որեւէ լավ բան չեն սպասում ընթացիկ տարուց:
Երկրորդ խումբը` 122 մասնակից, կամ քվեարկողների 21 տոկոսը նշել են, որ 2015 թվականից ակնկալում են, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` մի շարք երկրներ կճանաչեն այն:
89 մասնակից կամ հարցվածների 15 տոկոսն ակնկալում են ընթացիկ տարում ունենալ անձնական երջանկություն: Սա նշանակում է, որ լավատես են, բայց քիչ են հետաքրքրվում քաղաքական գործընթացներով:
Վերջապես 4-րդ խումբը կազմում է հարցման 74 մասնակից կամ 12 տոկոս, որոնց սպասումները կապված են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ, որի արդյունքում նրանք 2015 թվականից ակնկալում են Հայաստանի տնտեսության առաջընթաց:
Այսպիսով, կարելի է ասել, որ մեր հասարակությունը գրեթե հավասարապես կիսվել է` կեսը ակնկալում են դրական փոփոխություններ ազգային կամ տնտեսական հարցերում, կամ գոնե անձնական կյանքում, իսկ մյուս կեսը նախընտրում է նվնվալ եւ դրական ակնկալիքներ չունի: Հիշեցնենք, որ հոռետեսությունը երբեք որեւէ լավ բանի չի բերում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
