"ՆՄԱՆ ՄԱՐԴՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԱՅՑԵԼԵԼ ԱՐՑԱԽ"
Արխիվ 12-16
"Շարժում 88" կուսակցությունը մայիսի 3-ին ԼՂՀ ԱԺ կայանալիք ընտրություններին մասնակցում է մեծամասնական 7 թեկնածուով եւ "Մենք պատրաստ ենք ծառայելու, այլ ոչ թե իշխելու" կարգախոսով:ԼՂՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 30-ից: "Իրավունքն" այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց Արցախի ընդդիմադիր պատգամավոր, "Շարժում 88"-ի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:
–ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը, ով պիտի պատրաստի "Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում" խայտառակ անունը կրող զեկույցը, մայիսին գալու է Հայաստան եւ ԼՂ: Բրիտանացի պաշտոնյայի այցը Արցախ ինչպե՞ս եք ընդունում:
– Նման մարդն իրավունք չունի այցելել ԼՂ: Եթե նման մարդն օգտագործում է "գրավյալ" կամ "օկուպացված տարածք" բառակապակցությունը, լավ կլինի միջազգային իրավունքը լավ ուսումնասիրի: Դրանից հետո կհանգի այն եզրահանգման, որ ե՛ւ պատմական, ե՛ւ իրավական առումով Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կազմել` թե՛ մինչ հեղափոխությունը, թե՛ հեղափոխությունից հետո` հետխորհրդային տարիներին, երբ Ադրբեջանն անկախություն է հռչակել առանց Արցախի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հարցազրույցի շարունակությունը` "Իրավունքի" ապրիլի 8-ի համարում
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
