Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԱԴՐԲԵՋԱՆԱԳԵՏ. "ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՏ Է ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ՍԷՖԻԼՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ"

Արխիվ 12-16

ԱԴՐԲԵՋԱՆԱԳԵՏ. "ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՏ Է ՈՒՐԱԽԱՆՈՒՄ
ՍԷՖԻԼՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ"


Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ ԳՐԻԳՈՐԻ ԱՅՎԱԶՅԱՆԻՑ "Իրավունքը" պարզեց` նրա համար ընդունելի՞ է "Հիմնադիր խորհրդարան" շարժման քայլերը, հայտարարությունները: Այվազյանը ցավով ասաց, որ Ադրբեջանը շատ է ուրախանում "Հիմնադիր խորհրդարան" շարժման նախաձեռնություններով: "Երբ Բերձորում տեղի ունեցավ հայտնի միջադեպը (նկատի ունի բախումը "Հիմնադիր խորհրդարանի" ու ԼՂ իրավապահների միջեւ-խմբ.), Ադրբեջանը հրճվանքով հայտարարեց, որ Արցախում եւ ՀՀ-ում բնակվողները հակամարտության մեջ են, չեն կարողանում դիմադրել: "Հիշեցրին" նաեւ այն, որ ԼՂ հայերը իբր հայացված աղվաններ են",- մանրամասնեց Այվազյանը:
Ինչ վերաբերում է մինչեւ ապրիլի 24-ը եւ "Հիմնադիր խորհրդարան"-ի կողմից այդ օրը բողոքի ակցիա սկսելուն, Գրիգորի Այվազյանը հիշեցրեց "Հիմնադիր խորհրդարան" նախաձեռնության համակարգող քարտուղար, ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանին նրա սփյուռքահայ լինելու մասին, ապա հռետորական հարց տվեց. "Եթե Ժիրայր Սէֆիլյանն էսպես է հարգում իր արեւմտահայ նախնիների հիշատակը, դա մնում է իր խղճին":

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ