Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

«ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՆՍՏԱԾ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՀՈԳՍԸ ԹԵԹԵՎԱՑՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ. ՔՆՆԱԴԱՏԵԼՈՎ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ». ԳՅՈՒՂԱՊԵՏԸ` ԲԱԽՇ

Արխիվ 12-16

«ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՆՍՏԱԾ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՀՈԳՍԸ ԹԵԹԵՎԱՑՆԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ. ՔՆՆԱԴԱՏԵԼՈՎ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ». ԳՅՈՒՂԱՊԵՏԸ` ԲԱԽՇՅԱՆԻՆ

 

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի համար անհասկանալի է, թե ինչու է Տավուշի մարզի սահմանամերձ Դեբեդավան գյուղի գյուղապետ Վանյա Դեմիրչյանը հայտարարում, թե մանկապարտեզ պահելու համար ֆինանս չունի, երբ գյուղը մանկապարտեզի համար տարեկան 3,5 միլիոն դրամ է ստանում: «Դեբետավան գյուղում հավաքվում են ավագանու անդամները՝ երկու հոգով որոշում, որ պետք է փակեն մանկապարտեզը ֆինանսական սուղ պայմաններից ելնելով»,- ասում է Ա. Բախշյանը:

Դեբեդավանի գյուղապետն «Իրավունքի» թղթակցի հետ զրույցում ասաց, որ Ա.Բախշանը եղել է իրենց գյուղում և իրեն մանրամասն բացատրել են, թե ինչու է փակվել մանկապարտեզը: Նրա խոսքով չնայած իրենք կառավարությունից սուբսիդիա ստանում են, սակայն այնտեղ նշված չէ, որ այդ գումարը պետք է պարտադիր մանկապարտեզի վրա ծախսել: «Մենք բազմիցս բարձրացրել ենք այդ հարցը, որ մանկապարտեզի վրա տարեկան 5 մլն դրամ գումար է պետք ծախսել, սակայն մեր բյուջեն ընդամենը 3,5 մլն դրամ է: 21-րդ դարն է, բայց մենք դեռ մի քանի կիլոմետր ոտքով ջուր ենք կրում, քանի որ մինչ օրս գյուղում ջրագիծ չկա, գյուղը գազաֆիկացված չէ: Մենք էլ ենք հասկանում, որ մանկապարտեզ ունենալը շատ կարևոր է, սակայն այն պահելու համար գումար չունեինք: Եթե բարերերներ գտնվեին, որ մանկապարտեզի հոսանքի, ջեռուցման ծախսերը հոգային մենք չէինք փակի մանկապարտեզը»,- ասում է Վանյա Դեմիրչյանը:

Գյուղապետին վրդովեցնում է, որ մայրաքաղաքում նստած փոխանակ գյուղացու հոգսը թեթևացնելու մասին մտածեն իրենց քննադատելով են զբաղված: Գյուղապետի խոսքով, այնպես չէ, որ մանկապարտեզը փակել են և երեխաներին գցել են փողոց, այլ ամեն ինչ անում են, որ նոր ուսումնական տարվանից գյուղում նախակրթարան բացվի:


ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ