Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՇՔԱՆՇԱՆ ՉԻ ՏԱԼԻՍ ՇԱՀԱԳՌԳՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Արխիվ 12-16

ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՌԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ

ՇՔԱՆՇԱՆ ՉԻ ՏԱԼԻՍ ՇԱՀԱԳՌԳՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

 

Մարտի 28-ին Երևանում գումարվեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեների համատեղ նիստը, որին մասնակցում էր նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը և ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովը իրենց երրորդ համատեղ նիստից հետո հայտարարությամբ վերահաստատեցին Եվրասիական տնտեսական միությունում տարբեր ոլորտներում համագործակցությունը։

«Իրավունքը» ՀՀԿ պատգամավոր Վոլոդյա Բադալյանից պարզեց՝ ինչ մեսիջներով էին Հայաստան եկել և ՌԴ Պետական դումայի ներկայացուցիչները: «Դա մեր երկու  հանձնաժողովների  հերթական նիստն էր, որը կարող է ունենալ շարունակական ընթացք: Եթե հարցեր առաջանան, մենք կքննարկենք»,- ասաց Բոդոլյանը:

- Պրն Բադալյան, նիստի ընդմիջմանը ռուս գործիչներից մեկը որոշ հայ քաղաքական գործիչների ելույթները լսելով օգտագործեց «кисло получилось» բառակապակցությունը: Տպավորությունն այնպիսին է, որ ռուս գործիչներին դուր չեն գալիս որոշ հայ քաղաքական գործիչների հակադարձումները ԵՏՄ-ի մասին:

- Ձեզ տեղեկացնեմ, որ ես հայ ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 15 տարվա անդամ եմ...

-Նաեւ «Բարեկամություն» շքանշանի եք արժանացել...

- Դա  այլ խնդիր է: Ես որեւիցե անգամ չեմ տեսել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ընդհանուր գաղափարախոսության մեջ ինչ-որ հակառակ մտքեր առաջանան: Հնարավոր է՝ երբեմն ընդդիմադիր կարծիքներ հնչեն, բայց դա դարձնել ընդհանուր խոսակցության թեմա եւ առարկա, չեմ կարծում՝ ճիշտ է: Համատեղ նիստի ընդհանուր մթնոլորտը եղել է բարեկամական, շարունակական:

- Կարծիք կա, թե ՌԴ-ը չի ցանկանում, որ Հայաստանը  ԵՄ-ի հետ  համագործակցության ինչ-որ փաստաթուղթ ստորագրի, որի վառ վկայությունն օրեր առաջ Հայաստանում հնչեցրած ՌԴ  պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հայտարարություններն են:

- Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, քանի որ  տեղյակ չեմ: Բայց Հայաստանը Մաքսային միության անդամ է եւ քննարկում է այդ միությանն առնչվող հարցերը:  Թե ռուսներն ինչ տրամադրվածություն ունեն Հայաստան- ԵՄ ստորագրվելիք  փաստաթղթի վերաբերյալ, չեմ կարող ասել:  Իրականում նման խնդիր չեմ էլ տեսնում:

- Այսինքն՝ՌԴ-ը դե՞մ չէ  Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը:

- Մենք անկախ երկիր ենք: Եւ եթե ճիշտ քայլեր ենք անում, բոլոր երկրների հետ կարող ենք կարգավորել մեր հարաբերությունները, բայց հիմնական ուղղությունը վերցնելով Մաքսային միությունը:

- Քննարկվում է նաեւ ԵՏՄ-ում  միասնական արժույթ ստեղծելու գաղափարը, որը, որոշ ընդդիմախոսների կարծիքով, սպառնալիք է ՀՀ-ի անկախությանը:

- Դա ընդամենը հայտարարվել է: Դեռ երկար պետք է աշխատանք տարվի՝ պարզելու կսպառնա՞ դա ՀՀ-ի անկախությանը, թե՝ ոչ: Հիմա չեմ կարող ոչինչ ասել, քանի որ դա մտածելու ու քննարկելու խնդիր է:

- 2014 թ-ին  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից արժանացել եք «Բարեկամություն» շքանշանի: Կես կատակ, կես լուրջ՝ արդյոք այդ շքանշանն է Ձեզ, այսպես ասած ,պարտավորեցնում արտահայտել ռուսամետ դիրքորոշում: Կամ միգուցե ինչ-որ արտոնությո՞ւն է տալիս:

- Ոչ: Այդ շքանշանը չի  տրվել ինչ-որ արտոնության կամ ձեւի համար: 1988 թ-ից եւ դրանից առաջ ղեկավարել եմ Երեւանի քիմիական ռեակտիվների գործարանը: Այդ տարիներից կապեր եմ հաստատել Մոսկվայի հետ: 15 տարի  եղել եմ հայ-ռուսական միջխորհրդարանական խմբի անդամ, համանախագահ, նախագահ, եւ դա գնահատվել է: Այսօր  ոչ ոք չի կարող ասել, որ ՌԴ նախագահը որեւէ մեկին շահագրգռելու համար շքանշան տվեց: Այդ  կարծիքը չեմ ընդունում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ