Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ` ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ. «ԱՐԻ ԳՆԱՆՔ ԶԱՊԻՍԸ ՆԱՅԵՆՔ»

Արխիվ 12-16

ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ` ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ. «ԱՐԻ ԳՆԱՆՔ ԶԱՊԻՍԸ ՆԱՅԵՆՔ»

 

Այսօր  խորհրդարանում քննարկվում է գազի   ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունը: Գազի ոլորտներից հետ առնչվող խնդիրներից մեկը  ջերմատվության խնդիրն է, որի մասին պարբերաբար բարձրաձայնում են մեր քաղաքացիները, անգամ ԱԺ որոշ պատգամավորները:

Հիշենք, օրինակ, ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանի դիպուկ օրինակը, որն առնչվում էր կնոջ հետ սիրով զբաղվելուն ու դրան զուգահեռ սուրճի չեփելուն:

Գազի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանն իր խոսքում ասաց, որ ըստ պայմանագրի` Հայաստան է ներմուծվում  7900 կկալ ջերմատվությամբ գազ: Չի եղել դեպք, երբ 7900 կկալից պակասա լինի: «Այլ հարց է, որ պետք է հստակ հաշվարկային  մեխանիզմ լինի, վերահսկողություն իրականացնող մարմինը պետք է իմանա` ինչպիսի գազ է օգտագործում եւ սպառողներին տեղյակ պահի գազի ջերմատվության մասին»,- ասաց Վարդան Այվազյանը`պատասխանելով ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանի հարցին:

ՀԱԿ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ  Բագրատյանն էլ զայրացած հիշեց Ռոբերտ Քոչարյանի` նախկին նախագահի տարիներին  «վարի տված» 148 մլն դոլարի մասին, ապա հարցրեց Այվազյանին` արդյոք այդ 148 մլն դրամի մսխումը ուսումնասիրել են, թե`ոչ: «Մենակ մեր ետեւից էիք ընկել, մազութի գործ էիք ուզում մեզ վրա բացել, որ տանենք նստացնենք: Բայց դա չեղավ»,- անցյալի գիրկն ընկավ Բագրատյանը:

Գազի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի պատասխանը, սակայն, չգոհացրեց նախկին վարչապետին. «Դուք իմ հարցերին չպատասխանեցիք»:

ՀԱԿ պատգամավորնը նաեւ ասաց, որ Վարդան Այվազյանը  գազի ժամանակավոր հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ հայտարարել է, որ ամեն ինչ չեն կարող ուսումնասիրել: «Դրա համար էլ ես թողեցի ու հեռացա»,- ասաց Բագրատյանը:

Ի պատասխան Վարդան Այվազյանն էլ  առաջարկեց Բագրատյանին գնալ եւ ձայնագրությունները նայել հանձնաժողովի նիստերի: «Արի գնանք զապիսը նայենք»,- առաջարկեց ՀՀԿ պատգամավորը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ