Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

12-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾԸ ՔՐԻՍՏՈՍԻ ՏԵՍՔԻ՞ ՊԵՏՔ Է ԲԵՐՎԻ

Արխիվ 12-16

12-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾԸ ՔՐԻՍՏՈՍԻ ՏԵՍՔԻ՞ ՊԵՏՔ Է ԲԵՐՎԻ

 

Այսօր կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին  նախագիծը մինչ երկրորդ ընթերցմամբ քվեարկության դնելն արժանացավ  ընդդիմադիրների դժգոհությանը:

Խոսքը վերաբերում է  12-ամյա կրթությունը պարտադիր դարձնելուն, որը, ըստ ընդդիմադիրների, պետք է պատշաճ քննարկել, նախագիծը ամբողջական տեսքի բերել, նոր դնել քվեարկության: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն առաջարկեց Քրիստոսի տեսքի բերել: ՕԵԿ ղեկավարն էլ ասաց, որ ոչ ոք իրավունք չունի 19 տարեկան քաղաքացուն պարտադրել  կրթություն ստանալ, քանզի չի բացառվում, որ 19-ամյա աղջիկը կարող է ցանկանում է ամուսնանալ, սակայն նրան պարտադրում են դասի նստել:

Գիտության ու կրթության մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն էլ ասաց, որ խոսքը պարտադրելու մասին չէ այլ 12-ամյա կրթության իրավունքն ու պարտավորությունն իրացնելու:  «12-ամյա կրթության իրավունքի համար պատասխանատվություն կրում է ոչ միան պետությունը, այլեւ  ծնողները»,- մանրամասնեց Արտակ Դավթյանը:

Քանի որ խնդիրը վիճահարույց է,  նախագծի քվեարկությունը  մեծամասնությունը հետաձգեց: Քվեարկությունը տեղի կունենա վաղը:

Ի դեպ հիշեցնենք, որ օրինագծի հետ խնդիրներ ունեն ոչ միայն ընդդիմադիրները այլեւ մեծամասնու թյան ներկայացուցիչները: Դեռեւս մարտի կեսերին, ԱԺ Գիտության, կրթության հանձնաժողովում պատգամավոր Հայկ Բաբուխանյանը նշեց, որ կողմ լինելով ընդհանուր գաղափարին գտնում է, որ կրթական համակարգը պատրաստ չէ այդ անցումին: Բացի այդ Հ. Բաբուխանյանը ԱԺ լիագումար նիստում բանավիճելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ նշեց, որ օրենքի նախագծերում պետք է կատարվեն մի շարք փոփոխություններ: Նույն հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը եւ անդամ Ռուզաննա Մուրադյանը ԱԺ նիստում նույնպես հայտնեցին, որ ճիշտ կլինի օրենքի ուժի մեջ մտնելը հետաձգվի:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ