ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ` ԲՐԻՏԱՆԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ. «ՆՄԱՆ ՄԱՐԴՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԱՅՑԵԼԵԼ ԼՂ»
Արխիվ 12-16ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ` ԲՐԻՏԱՆԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ. «ՆՄԱՆ ՄԱՐԴՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԱՅՑԵԼԵԼ ԼՂ»
«Շարժում 88» կուսակցությունը մայիսի երեքին ԼՂՀ ԱԺ կայանալիք ընտրություններին մասնակցում է մեծամասնական 7 թեկնածուով եւ «Մենք պատրաստ ենք ծառայելու, այլ ոչ թե իշխելու» կարգախոսով:
ԼՂՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մարտի 30-ից: «Իրավունքն» այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց Արցախի ընդդիմադիր պատգամավոր, «Շարժում 88»-ի ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Վիտալի Բալասանյանի հետ:
-ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը, ով պիտի պատրաստի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» աղմկահարույց անունը կրող զեկույցը, մայիսին գալու է Հայաստան եւ ԼՂ: Բրիտանացի պաշտոնյայի այցը Արցախ ինչպե՞ս եք ընդունում:
-Նման մարդն իրավունք չունի այցելել ԼՂ: Եթե նման մարդն օգտագործում է « գրավյալ» կամ «ազատագրված տարածք» բառակապակցությունը, լավ կլինի միջազգային իրավունքը լավ ուսումնասիրի: Դրանից հետո կհանգի այն եզրահանգման, որ ե՛ւ պատմական, ե՛ւ իրավական առումով Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կազմել թե՛ մինչ հեղափոխությունը, թե հեղափոխությունից հետո` հետխորհրդային տարիերին, երբ Ադրբեջանն անկախություն է հռչակել առանց Արցախի:
Հարցազրույցի շարունակությունը` «Իրավունքի» ապրիլի 8-ի համարում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
