ՌՈՆԱԼԴՈՒՆ «ՎԱՍՏԱԿԵԼ Է» ԶԱՏԻԿԻ 5 ՁՈՒ, ԻՍԿ ՄԵՍՍԻՆ ԵՎ ՍՈՒԱՐԵՍԸ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ ԵՆ (ծաղրանկար)
Արխիվ 12-16
ՌՈՆԱԼԴՈՒՆ «ՎԱՍՏԱԿԵԼ Է» ԶԱՏԻԿԻ 5 ՁՈՒ, ԻՍԿ ՄԵՍՍԻՆ ԵՎ ՍՈՒԱՐԵՍԸ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ ԵՆ (ծաղրանկար)
Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական ծաղրանկարը նվիրված է Կրիշտիանո Ռոնալդուի եւ Լիոնել Մեսսիի մշտական քայքարին: Երեկ` Զատիկի օրը, Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Ռեալը» 9:1 հաշվով հաղթանակ տոնեց «Գրանադայի» նկատմամբ: Մադրիդցիների կազմում իր առաջին պենտա-տրիկը գրանցեց Կրիշտիանո Ռոնալդուն: Իսկ «Բարսելոնան» այս տուրի շրջանակներում անշուք հանդիպում անցկացրեց արտագնա խաղում Ժերեմի Մաթյոյի միակ գոլի շնորհիվ հաղթելով «Սելթային»: Այսպիսով Մոմանին իր աշխատանքում պատկերել է Կրիշտիանո Ռոնալդուին, ով 5 գոլը խորհրդանշող Զատկի 5 ձու ունի, իսկ Լիոնել Մեսսիին եւ նապաստակի կերպարով Լուիս Սուարեսին ծաղրանկարիչը պատկերել է ձեռնունայն:
![]()
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
