ԱԴՐԲԵՋԱՆԱԳԵՏ. «ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՏ Է ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ՍԵՖԻԼՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԱԴՐԲԵՋԱՆԱԳԵՏ. «ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՏ Է ՈՒՐԱԽԱՆՈՒՄ
ՍԵՖԻԼՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանից «Իրավունքը» պարզեց`նրա համար ընդունելի՞ է «Հիմնադիր Խորհրդարան» շարժման քայլերը, հայտարարությունները: Այվազյանը ցավով ասաց, որ Ադրբեջանը շատ է ուրախանում «Հիմնադիր խորհրդարան» շարժման նախաձեռնություններով: «Երբ Բերձորում տեղի ունեցավ հայտնի միջադեպը (նկատի ունի բախումը «Հիմնադիր խորհրդարանի» ու ԼՂ իրավապահների միջեւ-խմբ.), Ադրբեջանը հրճվանքով հայտարարեց, որ Արցախում եւ ՀՀ-ում բնակվողները հակամարտության մեջ են, չեն կարողանում դիմադրել: Հիշեցրին նաեւ այն, որ ԼՂ հայերը հայացված աղվաններ են»,- մանրամասնեց Այվազյանը:
Ինչ վերաբերում է մինչեւ ապրիլի 24-ը եւ «Հիմնադիր խորհրդարան»-ի կողմից այդ օրը բողոքի ակցիա սկսելուն, Գրիգորի Այվազյանը հիշեցրեց «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության համակարգող քարտուղար, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանին նրա սփյուռքահայ լինելու մասին, ապա հռետորական հարց տվեց. «Եթե Ժիրայր Սեֆիլյանն էսպես է հարգում իր արեւմտահայ նախնիների հիշատակը, դա մնում է իր խղճին»:
Մանրամասները`տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
