Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ԴԻԱՆԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ. «23.000 ԴՐԱՄՈՎ ԵՍ ԵՐԵԽԱՅԻՍ ԴԵՂԵՐԸ Ո՞ՆՑ ԳՆԵՄ» ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԴԻԱՆԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ. «23.000 ԴՐԱՄՈՎ ԵՍ

ԵՐԵԽԱՅԻՍ ԴԵՂԵՐԸ Ո՞ՆՑ ԳՆԵՄ». ՏԵՍԱՆՅՈՒԹ


 

Երեւանաբնակ 40-ամյա  Դիանա Դավոյանը, հայտնվել է կարելի է ասել, անելանելի վիճակում: Միայնակ մայրը. իր խնամքին ունենալով երեք տարեկան երեխա, ընդամենը 23.000 դրամ է ստանում «Փարոս»-ից: Այլ եկամտի աղբյուր  Դիանան  չունի եւ չի էլ կարողանում  գտնել, քանի որ երեխայի երկու աչքը  նախորդ տարի վիրահատել են, իսկ, հավանաբար, մայիսին  նորից կվիրահատեն աջ աչքը: «Չգիտեմ`  վիրահատությունից հետո անհրաժեշտ դեղերը ոնց եմ գնելու»,- «Իրավունքի» հետ զրույցում հուզված ասաց երիտասարդ կինը:

Միայնակ մոր սոցիալական վիճակն այնքան ծանր է, որ էլեկտրաէներգիա ընդհանրապես չեն օգտագործում, գազ էլ` հազվադեպ:

Ի դեպ, մինչ փոքրիկի` երեքամյա Նինելի աչքի վիրահատությունը, մասնագիտական  վատ պատրաստվածություն ունեցող բժիշկների պատճառով փոքրիկ Նինելը   պոլիկլինակներից աչք չի բացել:


Նկարում Դիանա Դավոյանի դուստրն է, երեքամյա Նինելը.

 

 

Դիանա Դավոյանի խնդրանքն այս պահին մեկն է`օգնել իրեն գտնել այնպիսի աշխատանք, որը կկարողանա տանն անել, քանի որ առայժ երեխային չի կարող հանձնել մանկապարտեզ: «Տանը խմորեղեն էի պատրաստում, հանձնում խանութին: Հետո ինձնից լիցենզիա պահանջեցին»,- ասաց տիկին Դավոյանը:

 

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ`ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐՈՒՄ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ