ԱԺ ԵՌՕՐՅԱ ՆԻՍՏԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Արխիվ 12-16ԱԺ ԵՌՕՐՅԱ ՆԻՍՏԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԹԵԺ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Վերջերս ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի եւ իր հարազատ խմբակցության ջրերը ոչ միշտ է, որ նույն ուղղությամբ են գնում: Ինչպես ինքը, Սամվել Ֆարմանյանը խոստովանել է, որ շատ հարցերում նա համամիտ է ընդդիմության ներկայացուցիչների եւ ոչ թե իր խմբակցության անդամների հետ: Մի այդպիսի հարց էլ վերջերս քննարկվում էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, մասնավորապես խոսքը գնում է «ՀՀ եւ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի միջեւ» համաձայնագրի մասին, որով ՀՀ-ին պետք է տրամադրվի հերթական վարկը: Ծրագրով նախատեսվում է իրականացնել ինչ որ դասընթացներ, որոնք, իբր թե պետք է բարձրացնեն հայ գյուղացու իրազեկվածության մակարդակը: Հարցի քննարկումը բավականին թեժ ընթացավ եւ դեմ արտահայտվողների մեջ ոչ միայն ընդիմության պատգամավորներն էին այլ նրանց միացավ նաեւ Ֆարմանյանը, որը արտահայտվելուց զատ դեմ քվեարկեց, որպեսզի հարցը մտնի ԱԺ օրակարգ: Հարցն այնուամենայնիվ մտավ, ՀՀԿ վեց պատգամավորների կողմ քվեարկելու արդյունքում, սակայն մոտակա եռօրյայում սպասվում են շատ թեժ քննարկումներ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
